Զոհւած զիւորի մայր. «Աննա Յակոբեանը, նոյն սպառնալիքն ուղղում է զոհւած զինւորի ծնողներին»

«ԱԼԻՔ» – 44-օրեայ պատերազմին զոհւած Ժիրայր Մարգարեանի մայրը՝ Նայիրա Մարգարեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է, թէ Նիկոլ Փաշինեանի կինը՝ Աննա Յակոբեանն ինչպէս է սպառնում զոհւած զինւորների ծնողներին:
««Դուք ձեր հալը կը տենաք»՝ այս բառերով Նիկոլ Փաշինեանը տարիներ առաջ փորձեց վախեցնել անհետ կորած հերոսների ծնողներին։ Այս օրերին, նրա այդ սպառնալիքից յետոյ մի օրւայ մէջ մօտ 60 հոգու միանգամից դենկայի զանգ եկաւ: Այսօր նոյն ոճով նրա կինը՝ Աննա Յակոբեանը, նոյն սպառնալիքն ուղղում է զոհւած զինւորի ծնողներին։
Լաւ լսէք՝ մենք մեր հալը արդէն տեսել ենք՝ ձեր դաւաճանութեան, ձեր անխիղճ կառավարման շնորհիւ: Բայց հաւատացէք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասւում: Մեր մայրերի արդար ցասումը չի մոռացւում, եւ դուք ձեր արածի պատասխանատւութիւնը տալու էք ամենադաժան ձեւով, ոչ թէ բառերով, այլ փաստերով ու իրադարձութիւններով:
Աննա Յակոբեան, մենք վախենալու ոչինչ չունենք մենք կորցրել ենք մեր ամենաթանկը»,- գրել է նա: