Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ռոբերտ Քոչարեանը հանդիպել է «Հայկական համալսարանի» ունկնդիրների եւ դասախօսների հետ

«ԱԼԻՔ» – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը նախօրէին հանդիպել է «Հայկական համալսարանի» ունկնդիրների եւ դասախօսների հետ։
Հանդիպման ընթացքում Քոչարեանն անդրադարձել է Արցախեան շարժմանը, պատերազմներին, դրանց հետեւանքներին՝ յաղթանակներ հողի վրայ եւ դիւանագիտական յաջողութիւններ, այնուհետեւ՝ պարտութիւն։
Ռոբերտ Քոչարեանը խօսել է նաեւ բանակցութիւնների ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների, մասնաւորապէս, Քի Վեսթի փաստաթղթի եւ Մադրիդեան սկզբունքների մասին։