
ՍԻՓԱՆ ՇԻՐԱԶ
Երեւանեան քամի, գարնանային քամի, –
օ՜, մանկութեան ծառեր, – օ՜. իմ նման տխուր, –
մենք մեր սէրը մանուկ ցայգալոյսի ժամին
ցրում էինք բուռ – բուռ:
Մենք՝ իջնում ենք կամաց, դուք՝ կանգնած էք մնում, –
օ՜, փողոցներ ծանօթ, սրճարաննե՛ր,
մենք՝ երազներ գտած մեր օրերի հեռւում
փնտրում էինք մի սէր…
Բայց փողոցներն հիմա էլ չեն բուրում յոյսեր.
ճանապարհներն հիմա մեզ տանում են հեռու.
Լրջացել ենք մի քիչ, ունենք նաեւ հոգսեր –
ու գործի ենք գնում…
Երեւանեան գարուն, երեւանեան քամի,
Դուք բացւում էք նորից, բայց մենք ծե՛ր ենք, տխո՛ւր,
մենք հոգնել ենք հիմա – ու ցրում ենք վերջին
Երազները բուռ – բուռ։