ՀամայնքՄշակութային
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացը

Խաչվերացը հինգ տաղաւար տօներից վերջինն է: Այն Խաչին նւիրւած տօներից ամենակարեւորն է, որովհետեւ նւիրւած է գերութիւնից խաչի վերադարձի եւ փառաբանութեան յիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցին Խաչվերացը տօնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատւածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց: