ՄիջազգայինՔաղաքական

Գազայում երեխաների համար անվտանգ վայրեր չեն մնացել

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնութեան եւ աշխատանքների գործակալութիւնը (UNRWA) յայտարարել է, որ դպրոցները ապաստարաններ են դարձել Գազայում հարիւր հազարաւոր մարդկանց համար՝ Իսրայէլի կողմից շարունակւող ռմբակոծութիւնների պատճառով, որոնք հողին են հաւասարեցրել տները։

Սոցիալական ցանցերում տարածւած յայտարարութեան մեջ UNRWA-ն նշել է, որ պաղեստինցիները «պաշտպանութիւն են փնտրել ՄԱԿ-ի դրոշի ներքոյ», սակայն ապաստարանները դարձել են թիրախ։

«Եւ դարձել են մահւան վայրեր, դրանց թւում՝ չափազանց շատ երեխաների համար։ Գազայում երեխաների համար անվտանգ վայր չկայ: Անյապաղ դադարեցրէք կրակը»,- ասւած է գործակալութեան յայտարարութեան մէջ։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) տւեալները վկայակոչելով՝ UNRWA-ն նշել է, որ Գազայում պատերազմի վերջին հինգ ամիսների ընթացքում, երբ Իսրայէլը խախտել է հրադադարը եւ վերսկսել յարձակումները, «ամսական միջինում աւելի քան 540 երեխայ է սպանւել»։

Related Articles

Back to top button