The Economist. «Ուկրաինայում պատերազմը կարող է ՌԴ-ին արժենալ Հարաւային Կովկասի նկատմամբ վերահսկողութիւնը կորցնելուն»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայում պատերազմը կարող է Ռուսաստանին արժենալ Հարաւային Կովկասի նկատմամբ վերահսկողութիւնը կորցնելուն: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է The Economist-ը։
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան հեռանկարները թուլացնում են Ռուսաստանի ազդեցութիւնը։
The Economist-ը յաւելում է, որ մարդկանց մեծամասնութեան համար աշխարհաքաղաքականութիւնը աբստրակցիա է, սակայն Հարաւային Կովկասում, որտեղ գտնւում են Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, ապրողների համար դա առօրեայ փորձառութիւն է։
«Սեւ եւ Կասպից ծովերի, Եւրոպայի եւ Ասիայի միջեւ ընկած տարածաշրջանը գտնւում է հին՝ օսմանեան, պարսկական եւ ռուսական կայսրութիւնների խաչմերուկում»։
Գտնւելով ժամանակակից ամենավտանգաւոր պատերազմների՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ Իրան-Իսրայէլ հակամարտութեան հակամարտող կողմերի մօտակայքում՝ այն, ինչպէս քիչ այլ տարածաշրջաններ, ցոյց է տալիս միջին տէրութիւնների վերելքը եւ խոշոր տէրութիւնների նահանջը»,- նշում է պարբերականը։