Հայաստան - ԱրցախՔաղաքական

Եւրոպայի ամօթի, բանալու անցքից հետեւող ԱԱԾ-ի, հոսանքի սպասւող թանկացման մասին

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Yerevan.today-ի՝ գլխաւոր խմբագիր

 

Նիկոլ Փաշինեանի առաջին ԱԱԾ տնօրէնին լրագրողները հարցնում էին լաւ, բա ի՞նչ կապով խօսենք, որ մեզ չգաղտնալսեն, պատասխանում էր՝ «Սիգնալ»-ով խօսէք։ Իհարկէ գիտենք, որ Փաշինեանն իր քիթը, իրաւապահ համակարգի միջոցով, ամենուր մտցնում է, նորութիւն չէ։ Առաջ, օրինակ, մեզ թւում էր, թէ սրանք գաղտնալսում են էն մարդկանց, որոնք իրենց համար հետաքրքրութիւն են ներկայացնում. հիմա, պարզւում է, սրանք գաղտնալսում են բոլորին կամ բոլորն են հետաքրքրութիւն ներկայացնում իրենց համար։ Նիկոլն ասում է՝ հոգեւորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից. «ԱԱԾ-ն վարչապետին ենթակայ մարմին է եւ ԱԱԾ-ն ինձ ամէն օր զեկուցում է Հանրապետութիւնում օպերատիւ վիճակի մասին»։ Հոգեւորականների անձնական կեանքը, անկողինը ի՞նչ կապ ունի Հանրապետութիւնում օպետարիւ իրավիճակի հետ։ Նիկոլ Փաշինեանից մենք իմանում ենք, որ ինքը տեղեկութիւններ ունի, որ ինչ-որ հոգեւորականներ անձնական կեանք ունեն։ Դրա՞ մասին էր խօսում։ Եթէ իրեն լսենք, նշնակում է՝ էդ գործն են արել։ Յամենայն դեպս, փաստ չունենք, տեսնում ենք, որ վարչապետը յայտարարում է, որ իր ենթակայութեան տակ գտնւող մարմինն իրեն ամէն օր զեկուցում է ու կողքից լսում ենք, որ հոգեւորականներ կան, որ իրենց անձնական կեանքն ունեն։ Կը լինի՞ մեզ էդ մանրամասների մէջ չգցէք։ Մեզ մօտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հարկատուի փողերը մսխւում էն անվտանգութեան մարմնի վրայ, որը ընկած՝ անձնական թեմաներով կոմպրոմատներ ա ման գալիս։ Էսօր էլ ասում ես՝ բիւջէն մեծացրել ես։ Եկեք մի հատ հսկանանք՝ մեր երկրի անվտանգութիւնը որտեղ է. առանձին մարդկանց՝ կը լինի հոգեւորական, կը լինի պաշտօնեայ, կը լինի թիմակից, իշխաական թէ ընդդիմադիր, իրենց անձնական կեանքի մանրամասնե՞րն են մեր պետութեան անվտանգութիւնը, թէ՞ մեր պետութեան անվտանգութիւնը շատ աւելի ակնյայտ տեղեր են, որոնք բոլորս էս քանի տարի քննարկում ենք։

Նիկոլ Փաշինեանի խօսքից հասկանում ենք, որ ձեր մասին ԱԱԾ-ն հաւաքում է նիւթեր ու տալիս իրեն. սա էլ երբ որ մէկի մասին ուզի՝ գրում ու խօսում է։ ԱԱԾ-ն քանդւել է, դեգրադացւել է։ Մի քանի օր առաջ երկու անչափահաս էին կորել, ԱԱԾ-ն սուտ տեղեկութիւններ էր հրապարակում, թէ՝ սահմանն անցել են, յետոյ հերքում է, թէ՝ չեն անցել. որովհետեւ լուրջ հարցերում սրանք արդէն վաղուց մասնագէտ չեն, բամբասանք լինի, ուրիշի անկողին հետազօտել լինի, դրա մասնագէտն է դարձրել Նիկոլը. մօտաւորապէս՝ իր ընտանեկան թերթի օդում կախւած լուրերի ստուգմամբ է զբաղւում պետական իրաւական համակարգը։ Իրաւաբանները կարող են գնահատել՝ ինչ յանցակազմ կայ ԱԱԾ՝ բոլորին գաղտնալսելու եւ Նիկոլին զեկուցելու քայլերի մէջ։ Էդ մարդու պատկերացմամբ, ամբողջ պետութիւնը իրեննն է, ինչ ուզի՝ կանի։ ՔՊ-ից հեռացած պատգամաւորն ասում էր, չէ՞, նա իր բոլոր թիմակիցների դէմ ունի ֆինանսական, սեռական կոմպրոմատներ։ Քանի որ ինքը իրեն նշանակել է ժողովրդի վարչապետ, ուրեմն պարտաւորւածութիւն է զգում իմանալ ժղովրդի մասին ամէն ինչ։

Նիկոլի իշխանութեան ապօրինութիւններից ոչ մէկ ազատագրւած չէ՝ կը լինի հոգեւորական, բիզնեսմէն, հասարակ քաղաքացի։ Հէնց վաղը, օրինակ, խորհրդարանը քննարկում է ու բնականաբար՝ ՔՊ-ն հովանութիւն ՀԷՑ-ը խլելու նախագծին։ Բերել են մի նախագիծ, որը ՀԷՑ-ի տնօրէնը որակում է անգրագիտութիւն ու կողքից ինչ-որ բաներ են յօրինում՝ հիմնաւորելու համար ՀԷՑ-ի խլումը։ Ըստ երեւոյթին՝ սաբոտաժ են անում ու մեղքը գցում ՀԷՑ-ի վրայ։ Բայց ինչպէս ամէն մի քարոզչութիւն, դա էլ են անում մանկամիտ կերպով։ Տեսէք, հէնց յայտարարեցին, թէ լաւ չեն աշխատում, ազգայնացնելու ժամանակն է, մէկ էլ արդարադատութեան նախարարութիւնը յայտարարեց, թէ՝ հոսանքազրկման պատճառով պետռեգիստրը չի սպասարկի քաղաքացիներին։ Կամ խորհրդարանում լսումների ժամանակ անջատում են հսանքը, բայց միկրոֆոնները չեն անջատում։ Կամ ասում է, թէ գանցի ինչ-որ մոլի բացման, հոսանքը տարան։ Մեր կենցաղում էլ է էդպէս, հէնց հոսանքը անջատում են, մեղադրում ենք ՀԷՑ-ին։ Որ սովորական քաղաքացիս չգիտեմ իրականում ով է մեղաւոր, ինձ համար լոյսի պատասխանատուն ՀԷՑ-ն է, նորմալ է, բայց կառավարութիւնը պէտք է իմանայ։ ՀԷՑ-ն, օրինակ, ասում է այս դէպքում մեղաւոր են բարձրավոլտ էլեկտրոցանցերը, միւս դէպքում՝ կոնկրետ հասցէական, թէ ովքեր։ Բայց սրանց պէտք է մեղադրանք ու խլելու հիմք։

Իսկ իշխանութիւնը հետագան պատկերացնո՞ւմ է։ Ասենք՝ խլեցիք, բա յետո՞յ։ Էնտեղի ղեկավարին հանես ու դնես, օրինակ՝ Պապոյեան Գէորգին, կառավարումը կը լաւանա՞յ։ Ինչպէ՞ս, ի՞նչ հիմքով։ Շատ-շատ՝ համակարգի հերն անիծես ու 90-ականների հովհարային անջատումները վերադարձնես։ Բայց դէ, սովորութեան համաձայն, կը մեղադրես նախկին կառավարիչներին։ Կասկած չունենաք, որ սրանք այդ համակարգը եւս կառավարեն այնպէս, ինչպէս իրենց ենթակայութեան տակ գտնւող եւ բազմաթիւ կորուստներ կրած միւս ոլորտները։ Վստահ եմ՝ Նիկոլի կառավարութիւնը ՀԷՑ-ը կառավարելու է այնպէս, ինչպէս Երեւանի խցանումները, ինչպէս կառավարում է արտահանումը, ինչպէս կառավարում էր Արցախի բանակցութիւնները։ Սրա արդիւնքում կունենաք կտրուկ թակացւած հոսանք, լաւագոյն դէպքում, իսկ կանխատեսման համաձայն հա՛մ կունենաք թանկ հոսանք, հա՛մ էլ գրաֆիկով։

Էլ չեմ ասում, որ մի հատ պէտք է հարկատուների գումարները մսխես ՀԷՑ-ը վերցնելու համար, մի հատ էլ պէտք է որոշ ժամանակ անց փոխհատուցում վճարես էլի հարկատուների փողերից, որովհետեւ ՀԷՑ-ը, կարծում եմ, կը շահի միջազգային ատեաններում։ Էս ամէնից բացի, մէկ ռէալ վտանգ էլ կայ. ասենք ՀԷՑ-ը խլեցիք, ի՞նչ էք անելու. լրատւադաշտում ու փորձագիտական շրջանակներում յայտնում էին, որ ՀԷՑ-ով հետաքրքրւած է թուրքական ընկերութիւն։ Մէկ էլ շատ հապճեպօրէն յայտնի դարձաւ, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարը մեկնել է Թուրքիա եւ բնակցութիւն վարել էներգետիկայի հարցով։ Այսինքն, մեծ է հաւանականութիւնը, որ ռազմավարական նշանակութեան այս հիմնարկը անցնի թուրքերին։ Ինքնիշխանութիւնից են խօսում սաղ օրը։

Մէկ այլ աբսուրդ էլ այն է, որ Նիկոլի այս հակապետական քայլերը ողջունւում է Նիկոլի եւրոպական գործընկերոջ կողմից։ Մեր երկրում կատարւողը թէ՛ ներսից, թէ՛ դրսից խիստ քնադատութեան է ենթարկւում, իրեն պէտք էր մի աջակից խօսք. ու յանկարծ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինեանին ողջունում է եկեղեցու նկատմամբ գրոհի, ժողովրդին ճնշելու, ՀԷՑ-ը խլելու համար, դա անւանում ժողովրդավարութեան ամրապնդում։ ՌԴ արտգործնախարարն ասում է՝ Հայաստանում ստեղծւած իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրայ յարձակումները մտահոգիչ են: Այսքան բան է ասում, Միրզոյեանը նեարդայնանում է ու մեղադրում է Լաւրովին մեր ներքին գործերին խառնւելու մէջ։ Իսկ Մակրոնը, որ կոնկրետ խառնւում է մեր երկրի գործերին, լռութիւն, գոհ են աջակցութեան համար։

Օրինակ՝ ինչի համար որ Մակրոնը շնորհաւորում է Նիկոլին, իր երկրում ո՞նց կաներ։ Եթէ իր մտքով անգամ անցնի, Ֆրանսիայում կարո՞ղ է էդ բառապաշարով գրել եկեղեցու մասին, կը կարողանա՞ր յարձակւել հոգեւորականների վրայ, իր երկրում ինքը ռիսկ կանէ՞ր բիզնես խլել, էլ չեմ ասում՝ բիզնեսը խլելու համար էլ ղեկավարին բանտ նետէր։ Ի միջի այլոց, Ֆրանսիայի նախագահը լուրջ վնաս հասցրեց հայ-ֆրանսիական բարեկամութեանը. ինքը աջակցութիւն յայտնեց բռնապետական քայլերին, բռապետական ռեժիմին, որից դժգոհ է Հայ ժողովուրդը։ Եթէ հայ ժղովուրդը Նիկոլին դէմ է, իսկ Ֆրանսիայի ղեկավարը աջակցում է, չի կարող ժողովորի պտկերացումները ֆրանսիայի վերաբերեալ չփոխւեն։

Եթէ Հայաստանում կատաւողը որեւէ մէկը կանւանի ժողովրդավարութիւն, ուրեմն նա գտնւում է հոգեկան ծանր վիճակում։ Այսօր Եւրամիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է՝ մենք կը շարունակենք գումար տալ, ջակցել Հայաստանի ժողովրդավարութեանը։ Պէտք է ասեմ՝ ինչքան աջակցեցիք, լրիւ հերիք է, միքիչ էլ գնացէք ուրիշ երկրի աջացէք։ Առաջ որ էսքան չէիք «աջակցում», մեր երկրի վիճակը բազմակի լաւ էր։

Կարճ ասած՝ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինեանի հակաժողովրդական քայլերը այսպէս կոչւած ժողովրդավար արեւմուտքում արժանանում բարձր գնահատականի. որովհետեւ, ըստ էութեան, նրանից դեռեւս ունեն ակնկալիք՝ հակառուսական ուղղութեամբ։ Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանն անում այս ամէնը՝ ապօրինի հրահանգներ տալիս ԱԱԾ-ին, յարձակւում գործարարների վրայ, հոգեւորականների վրայ։ Երեւի պատճառն այն է, որ այս ամէնից յետոյ, ինչ բերել է մեր երկրի գլխին, շարունակում է մնալ իշխանութեան։ Իշխանութեան ամէն մի օրը աւելի է յղփացնելու։ Իսկ եթէ շարունակի մնալ, ամէն ինչ տանում է նրան, որ լրիւ կը դառնայ անկառավարելի։

Related Articles

Back to top button