ՄիջազգայինՔաղաքական
Ֆրանսիայի կառավարութեան նոր կազմը յայտնի է. նախարարների թւում երկու հայ կայ

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշէլ Բարնիէն շաբաթ երեկոյեան հրապարակել է երկրի նոր կառավարութեան կազմը։
Ըստ ֆրանսիական լրատւամիջոցների՝ կառավարութիւնում յայտնւել են հայազգի երկու նախարարներ։
Մասնաւորապէս, Աստրիդ Փանոսեան-Բուվէն նշանակւել է աշխատանքի եւ զբաղւածութեան նախարար, իսկ Գիեօմ Գասպարեանը՝ քաղաքացիական ծառայութեան, պետական գործունէութեան պարզեցման եւ վերափոխման նախարար։
Ժան-Նոէլ Բարոն նշանակւել է Եւրոպայի եւ արտաքին գործերի նախարար, Սեբաստեան Լեկորնուն՝ Զինւած ուժերի եւ վետերանների գործերի նախարար, իսկ Ռաչիդա Դատին՝ մշակոյթի նախարար։
Դիդիէ Միգօն դարձել է Ֆրանսիայի Արդարադատութեան նախարար, իսկ Բրունօ Ռետալէոն՝ ՆԳՆ ղեկավարը։