ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Խալիլ Շիրղոլամի. Իրանի համար ընուելի չէ ԱՄՆ-ի զինուժի ներկայութիւնը իր սահմաններին

Թեհրանը պահանջում է, որ TRIPP-ի գործադրման մեխանիզմները երաշխաւորեն Հայաստանի ինքնիշխանութիւնը եւ բացառեն օտար ուժերի տեղակայումը

Դեսպանը յայտարարութիւնն արել է հոկտեմբերի 30-ին՝ Գլաձորի համալսարանում Իրանի ուսումնասիրութիւնների եւ աշխարհաքաղաքական վերլուծութիւնների կենտրոնի բացման արարողութեան շրջանակում:

Նա շեշտել է, որ TRIPP-ի տեխնիկական եւ գործադրման մեխանիզմները պէտք է ապահովեն, որ հաղորդակցութեան որեւէ ուղի դուրս չգայ Հայաստանի ինքնիշխանութեան եւ իրաւասութեան շրջանակից։ Դեսպանը յոյս է յայտնել, որ Երեւանը համապատասխան որոշումները կը կայացնի անհրաժեշտ զգուշաւորութեամբ՝ նշելով, որ Թեհրանն իր հետագայ քայլերը կը պայմանաւորի ստեղծւած իրավիճակի իրականութիւններով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ որեւէ երրորդ կողմ չպէտք է վտանգի Իրանի եւ Հայաստանի ռազմավարական յարաբերութիւնները։

Շիրղոլամին՝ ընդգծել է, որ TRIPP ծրագրի գործադրման մեխանիզմները պէտք է երաշխաւորեն Հայաստանի ինքնիշխանութիւնն ու բացառեն օտարերկրեայ ուժերի ներկայութիւնը։

Նրա խօսքով՝ Թեհրանը ծրագրի հնարաւոր զարգացումների վերաբերեալ իր մտահոգութիւնները ներկայացրել է Երեւանին եւ համոզւած է, որ դրանք կարելի է կարգաւորել երկկողմ երկխօսութեան միջոցով։

Շիրղոլամին անդրադարձել է նաեւ Երեւանի Կապոյտ մզկիթի պատկանելութեան հարցին այն համարելով Իրանի եւ Հայաստանի ընդհանուր հոգեւոր ժառանգութիւն, ընդգծելով կառոյցի իրանական ճարտարապետական դիմագիծը։ «Կապոյտ մզկիթը իրանահայկական է եւ այդպիսին էլ կը մնայ»,- յայտարարել է նա։

Related Articles

Back to top button