Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան եւ Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջեւ ստորագրւել է համագործակցութեան յուշագիր

2026 թւականի հոկտեմբերի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան եւ Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջեւ ստորագրւել է համագործակցութեան յուշագիր` նպատակ ունենալով զարգացնել Իրանի եւ Հայաստանի միջեւ գիտական, մշակութային եւ համալսարանական համագործակցութիւնը՝ այդ թւում ընդլայնելով իրանագիտական ուսումնասիրութիւններն ու պարսից լեզւի ուսուցումը։
Յուշագիրը նպատակ ունի ստեղծել երկու երկրների միջեւ գիտական եւ մշակութային կապերի ամրապնդման, ինչպէս նաեւ իրանագիտութեան ոլորտում կրթական եւ հետազօտական գործունէութեան զարգացման միասնական հարթակ։ Այս մասին հաղորդում է Parstoday.ir-ը:
Յուշագրի դրոյթների համաձայն՝ կողմերը կը համագործակցեն իրանագիտութեան ոլորտում համատեղ հետազօտութիւնների իրականացման, պարսից լեզւի ուսուցման դասընթացների կազմակերպման, գիտական եւ ակադեմիական սեմինարների ու համաժողովների անցկացման, ինչպէս նաեւ իրանագիտութեանն առնչւող կրթական եւ հետազօտական ծրագրերի իրականացման ուղղութեամբ՝ երեք՝ սկսնակ, միջին եւ առաջադէմ մակարդակներով։
Համագործակցութեան յուշագիրը ստորագրւել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի Իրանագիտական հետազօտութիւնների եւ աշխարհաքաղաքական վերլուծութիւնների կենտրոնի բացման հանդիսաւոր արարողութեան շրջանակում։
Իրանագիտական հետազօտութիւնների եւ աշխարհաքաղաքական վերլուծութիւնների կենտրոնը հիմնադրւել եւ կահաւորւել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ:



