Արաղչի. «Այլեւս կարմիր գծեր չեն լինի»

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին արձագանգելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Իրանի դէմ պատերազմի տնտեսական հետեւանքների մասին յայտարարութեանը, նշել է, որ նախորդ տարի ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի դէմ օդային յարձակումները Մերցն ընդունելի էր համարել ասելով, թէ նրանք Եւրոպայի փոխարէն են այդ «կեղտոտ գործը» կատարում։
Արաղչին X-ի իր էջում գրել է, որ վերջին ութ ամիսների ընթացքում էներգակիրների գների աճի հետեւանքով եւրոպական ընկերութիւնների եւ սպառողների կրած աւելի քան 100 միլիարդ եւրոյի վնասը ոչինչ այն ծանր հարւածի համեմատ, որ Իրանի զինւած ուժերը կարող են հասցնել երկրի դէմ ոտնձգութիւն կատարելու համարձակութիւն ունեցողներին։
«Այլեւս կարմիր գծեր չեն լինի»,- եզրափակել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Նշենք, որ Գերմանիայի կանցլերը խոստովանել էր, որ Իրանի դէմ ամերիկա-իսրայէլական պատերազմի հետեւանքով էներգակիրների թանկացումը վերջին ութ ամիսներին Եւրոպայի ընկերութիւններին եւ սպառողներին աւելի քան 100 միլիարդ եւրոյի ծախս է պատճառել։



