Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարգալոյծ է հռչակւել Արամ քահանայ Ասատրեանը

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինութեամբ կարգալոյծ է հռչակւել Տ․ Արամ քահանայ Ասատրեանը: Հաղորդում է Մայր Աթոռի լրատւական ծառայութիւնը:

Տնօրինութեան համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի յանձնախմբի եզրակացութիւնն առ այն, որ Տ․ Արամ քահանայ Ասատրեանը՝

Ա. Հրապարակային ելոյթներով ու յայտարարութիւններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին:

Բ. Անտեսելով Թեմակալ առաջնորդի յորդորներն ու հրահանգները՝ յարատեւել է կարգազանց ընթացքի մէջ:

Գ. Վերջին մէկ ամսւայ ընթացքում պատարագներին կամայականօրէն զեղչել է Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Թեմակալ առաջնորդի անունների յիշատակութեան հատւածը՝ այդ քայլով, ըստ էութեան, իրեն դուրս դնելով Եկեղեցուց:

Դ. Երիցս յամառել է ներկայանալ յանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակութիւնն ու իրաւասութիւնները, ինչպէս նաեւ իր անարգալից վարքագծով դրժել հնազանդութեան ուխտը:

Կարգալոյծ եկեղեցականն այսուհետ կը դասւի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրեան աւազանի անունով:

Related Articles

Back to top button