ՄիջազգայինՔաղաքական

NBC News-ի թղթակից. «Բուդապեշտում անցկացւելիք Պուտինի եւ Թրամփի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները «կասեցւած են»»

«ԱԼԻՔ» – Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ անցկացւելիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները «դադարեցւած են», այս մասին ըստ News.am-ի հաղորդում է  NBC News-ի թղթակից Գարէթ Հաակէն։

«Սպիտակ տան բարձրաստիճան պաշտօնեան ինձ ասաց, որ Թրամփ-Պուտինի՝ Բուդապեշտում անցկացւելիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ներկայում «դադարեցւած են»։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի եւ ՌԴ  արտգործնախարար Լաւրովի միջեւ նախնական հեռախօսազրոյցը «արդիւնաւէտ» էր, սակայն նախագահը կարծում է, որ երկու կողմերն էլ բաւարար չափով պատրաստ չեն բանակցութիւններին, որպէսզի հէնց հիմա առաջ շարժւելը արդարացնեն»,- նշել է Հաակէն։

Related Articles

Back to top button