ԻրանՔաղաքական

ԶՈՒ-ն ներկայացրել է իր նոր զինատեսակները

«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 21-ին, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ մեկնարկի առիթով կազմակերպւած հանդիսաւոր զօրահանդէսի ժամանակ, Իրանի Զինւած ուժերը ներկայացրել են իրենց վերջին ձեռքբերումները:

Արարողութեանը, որին ներկայ էին Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը եւ ԶՈՒ-ի բարձրաստիճան հրամանատարութիւնը, ցուցադրւել են պաշտպանութեան ոլորտի ԶՈՒ-ի վերջին ձեռքբերումները:

Մասնաւորապէս աչքի են ընկել Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի վերջին ձեռքբերումը՝ «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռը, եւ ԶՈՒ մասնագէտների նախագծած եւ արտադրած «Շահեդ-136B» կամիկաձէ ԱԹՍ-ն:

Նշենք, որ «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռը մշակելով՝ Իրանը դարձել է աշխարհում այս տեխնոլոգիայի սեփականատէր չորս երկրներից մէկը:

Related Articles

Back to top button