Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արարատ քահանայ Պօղոսեան. «Երբ հարց է հնչում՝ «ի՞նչով էր Արցախը մերը», պատասխանը տրւած է հէնց վիճակագրութեամբ»

««Արցախը մերը չի եղել» պնդումը բախւում է փաստագրական իրականութեանը։ Եթէ մի տարածքում տասնամեակներով ու դարերով ապրում է հարիւր հազարաւոր հայ բնակչութիւն, գործում են հարիւրաւոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ եւ մշակութային հաստատութիւններ, ապա այդ տարածքի հայկական ինքնութիւնը ժխտելը պատմական փաստերի կոպիտ անտեսում է»,- նշում է Տէր Արարատ քահանայ Պօղոսեանն ու բերում փաստեր.

«Ահա փաստերը.

Ժողովրդագրութիւն

  • 1851 թ.՝ Արցախում արձանագրւել է 51,000 հայ բնակչութիւն, 203 բնակավայր
  • 1886 թ.՝ 193,000 հայ բնակիչ, որից միայն Շուշիում՝ 20,000 հայ
  • 1893/94 թթ.՝ 126,026 հայ բնակիչ (22,052 տուն)
  • 1909 թ.՝ 190,000 բնակիչ, 226 գիւղ
  • 1922 թ.՝ նոյնիսկ պատերազմներից ու կոտորածներից յետոյ՝ 63,752 հայ բնակիչ
  • 2015 թ.՝ 151,000 բնակիչ

Շուշիի հայ բնակչութիւնը

  • 1851 թ.՝ 7,692
  • 1886 թ.՝ 20,000
  • 1893 թ.՝ 21,000
  • 1897 թ.՝ 14,420
  • 2009 թ.՝ 3,900
  • 2020 թ.՝ 4,100

Եթէ «չենք ապրել», ապա ինչպէ՞ս էր Շուշին տասնեակ հազարաւոր հայերով բնակեցւած։

Կրթական կեանք

  • 1893/94 թ.՝

– 17 ծխական դպրոց

– 46 ուսուցիչ

– 1,686 աշակերտ

  • 1909 թ.՝

– 68 դպրոց

– 102 ուսուցիչ

– 4,586 աշակերտ

Սա պատահական ներկայութիւն չէ։ Սա կազմակերպւած հայկական կրթական համակարգ է։

Եկեղեցական եւ հոգեւոր կեանք

  • 1893 թ.՝ 215 գործող եկեղեցի
  • 1909 թ.՝ 221 եկեղեցի
  • 1914 թ.՝ 222 եկեղեցի ու վանք

Քահանաներ

  • 1851 թ.՝ 214
  • 1893 թ.՝ 229
  • 1909 թ.՝ 219
  • 1914 թ.՝ 180

Հարիւրաւոր եկեղեցիներ եւ հարիւրաւոր հոգեւորականներ չեն առաջանում դատարկ տարածքում։

Արցախի հայկական հաստատութիւնների շարունակականութիւնը

  • 2004 թ.՝ 17 գործող եկեղեցի
  • 2016 թ.՝ 49
  • 2018-2020 թթ.՝ 66 եկեղեցի ու վանք

Պատմութիւնը դատում են փաստերով, ոչ թէ յայտարարութիւններով։

Արցախում հայը ոչ միայն ապրել է, այլեւ՝ կառուցել է, սովորեցրել է, աղօթել է, ստեղծել է համայնք, պահել է դպրոց, շէնացրել է քաղաք ու գիւղ։

Ուստի երբ հարց է հնչում՝ «ի՞նչով էր Արցախը մերը», պատասխանը տրւած է հէնց վիճակագրութեամբ. 190.000 հայ բնակչութեամբ, 226 գիւղով, 221 եկեղեցով, 68 դպրոցով, 4.586 աշակերտով, 102 ուսուցիչով եւ Շուշիի տասնեակ հազարաւոր հայ բնակչութեամբ։

Երբ 1851-2020 թւականը փաստաթղթերով արձանագրւած են հարիւրաւոր հայկական բնակավայրեր, մինչեւ 190,000 հայ բնակչութիւն, տասնեակ դպրոցներ, հազարաւոր աշակերտներ, ուսուցիչներ եւ հարիւրաւոր եկեղեցիներ, «Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապէս չի դիմանում թւերի ծանրութեանը, քանզի պատմութիւնը գնահատւում է փաստերով, իսկ փաստերը յստակ են՝ Արցախը եղել է հայկական ոչ թէ յայտարարութիւններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայութեամբ այդ հողը հազարամեակներով հայկական պահած հայ ժողովրդի կեանքով»։

Related Articles

Back to top button