Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Յունիսի 7-ը այն օրն է, որ պէտք է միասնաբար կտրենք այս պարտութիւնների, ողբերգութեան, կորուստների, նւաստացման շղթան»

«Ժողովուրդ ջան, եկել է վերջին պահը։ Յունիսի 7-ը այն օրն է, որ մենք միասնաբար պէտք է կտրենք այս պարտութիւնների, ողբերգութեան, կորուստների նւաստացման շղթան ու դա մենք անելու ենք միասին:

Այս մարդը այսօր դռնէդուռ ընկած կրկին փորձում է խաբել մեր ժողովրդին, կրկին փորձում է խաբել ու վերարտադրւել: Բայց այս անգամ ի տարբերութիւն 21 թւականի, որ ասում էր գալիս եմ խաղաղութիւն բերեմ, Շուշիի դէօկուպացիայից էր խօսում, այս անգամ իր նպատակների մասին շատ պարզ յայտարարում է, ասում է գալիս եմ, որ Հայաստանի տիրապետութեան տակ ադրբեջանական նոր տարածքներ տամ, սահմանադրութիւնից անկախութեան հռչակագիրը հանեմ, գալիս եմ, որ Արցախի էջը փակեմ, գալիս եմ, որ Ցեղասպանութիւնը ուրանամ, իր պլատֆորմի մէջ սեւով սպիտակի վրայ գրել է ինձ քւէարկէք, որ Հայ Առաքելական Եկեղեցու վրայ յարձակւեմ: Հիմա մենք պէտք է հասկանանք թոյլ ենք տալու սրան, մեր պետականութիւնը վերջնականապէս տանի կործանման, թէ միասին կտրելու ենք այդ շղթան»,- այս մասին մայիսի 10-ին, Գաւառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:

Related Articles

Back to top button