
Պարսից ծոցը եւ Հորմոզի նեղուցը երկար ժամանակ եղել են համաշխարհային քաղաքականութեան, էներգետիկ անվտանգութեան եւ տարածաշրջանային հաւասարակշռութեան կարեւորագոյն հանգոյցներից մէկը։
Այս ռազմավարական տարածքը ոչ միայն միաւորում է Մերձաւոր Արեւելքի երկրների տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը, այլեւ անմիջական ազդեցութիւն ունի համաշխարհային էներգակիրների փոխադրումների վրայ։
Վերջին տարիներին տարածաշրջանի անվտանգութեան, արտաքին ուժերի ներկայութեան եւ Հորմոզի նեղուցի կառավարման հարցերը դարձել են միջազգային քննարկումների կենտրոնական թեմաներից։ Իրանի Իսլամական Հանրապետութեան գերագոյն առաջնորդ այաթ. Մոջթաբա Խամենէին իր խօսքում անդրադարձել է այս հարցերին՝ ներկայացնելով իր ռազմավարական գնահատականներն ու դիրքորոշումները Պարսից ծոցի ապագայի, տարածաշրջանի երկրների համագործակցութեան եւ օտար ուժերի դերի վերաբերեալ։
Նրա դիտարկումներում առանձնայատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային ինքնուրոյնութեան, հարեւան ժողովուրդների համատեղ անվտանգութեան եւ Հորմոզի նեղուցի կառավարման հարցերը։ Ստորեւ ներկայացւած են առաջնորդի այն տասը կարեւոր ռազմավարական դիտարկումները, որոնք վերաբերում են Պարսից ծոցին եւ Հորմոզի նեղուցին։
Պարսից ծոցի եւ Հորմոզի նեղուցի վերաբերեալ Իրանի գերագոյն առաջնորդի 10 ռազմավարական դիտարկումներ
▪ Օտար ուժերի ներկայութիւնն ու որճ հանդիսացող Պարսից ծոցի երկրնրում նրանց հաստատւելը տարածաշրջանի անապահովութեան ամենակարեւոր պատճառներից են։
▪ ԱՄՆ-ի ցուցադրական եւ խոցելի ռազմաբազաները անկարող են նոյնիսկ ապահովել իրենց իսկ անվտանգութիւնը։
▪ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան հնարաւոր է առանց Ամերիկայի՝ ծառայելով տարածաշրջանի ժողովուրդների առաջընթացին, խաղաղութեանը եւ բարեկեցութեանը։
▪ Մենք եւ մեր հարեւանները Պարսից ծոցի եւ Օմանի ծովի տարածքում մէկ ընդհանուր ճակատագիրն ունենք։
▪ Չարամիտ օտար ուժերը Պարսից ծոցում տեղ չունեն՝ բացի նրա ջրերի խորքում։
▪ Իսլամական Իրանի յաղթանակների շղթան Պարսից ծոցում նոր տարածաշրջանային եւ համաշխարհային կարգի նախանշանն է։
▪ Պարսից ծոցի անվտանգութեան ապահովումը հնարաւոր է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի կառավարման արդիւնաւէտ իրականացմամբ՝ որպէս գործնական երախտագիտութիւն այդ հնարաւորութեան համար։
▪ Անհրաժեշտ է վերջ դնել թշնամական ուժերի կողմից Հորմոզի նեղուցի չարաշահումներին։
▪ Հորմոզի նեղուցի կառավարման նոր իրաւական կանոնների ձեւաւորումը կարող է ապահովել տարածաշրջանի ժողովուրդների խաղաղութիւնն ու զարգացումը։
▪ Հորմոզի նեղուցի նոր կառավարման արդիւնքում առաջացող տնտեսական հնարաւորութիւնները հաստատ կը վերադառնայ եւ կուրախացնի Իրանի ժողովրդի սիրտը։



