Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ՆԱՏՕ-ն ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան պայմանագրի նախաստորագրումը

«ԱԼԻՔ» – «Հիւսիսատլանտեան դաշինքը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան պայմանագրի նախաստորագրումը»: Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խօսնակ Էլիսոն Հարթը:

«Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հաստատման գործում արձանագրւած առաջընթացը եւ շնորհակալութիւն ենք յայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղութեան հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- նշել է նա։

Ըստ նրա՝ դա նշանակալի քայլ է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում, ինչպէս նաեւ «քայլ է տարածաշրջանային անվտանգութեան համար որպէս ամբողջութիւն»։

Related Articles

Back to top button