Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Բագրատեան. «Նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազօրութիւններ ՀՀ վարչապետը չունի»

«ԱԼԻՔ» – ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցութիւնների արդիւնք ստորագրւած փաստաթղթերին՝ նշել է, որ նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազօրութիւններ ՀՀ վարչապետը չունի:

«Փաշինեանը երէկ թղթեր է ստորագրել Վաշինգտոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալութեան է տւել, միւս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապէս թաղելով Արցախի հարցը։ 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմութեան ամենադառը օրերից էր, ինչպէս 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։

Հերթական դաւադիր քայլերն արւեցին. բայց միեւնոյնն է խաղաղութեան պայմանագիր Ալիեւը չստորագրեց։ Խեթ-խեթ նայում էր Փաշինեանին եւ մտքում երեւի կրկնում էր. արա իմ հայրը սրա՞նց է պարտւել։

Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազօրութիւններ ՀՀ վարչապետը չունի»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Related Articles

Back to top button