ՄիջազգայինՔաղաքական

Ինչո՞վ են Չալդորանի հերոսամարտի մասին յիշեցումները  ցաւեցնում Անկարային ու Բաքւին

Դոկտ. Ահմադ Քազեմի

 

«ԱԼԻՔ» – Օրեր առաջ Արդաբիլում Դիմադրութեան ճակատի եւ Չալդորանի հերոսամարտի նահատակների յիշատակին տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ ելոյթ ունեցաւ նաեւ Արդաբիլում Գերագոյն առաջնորդի ներկայացուցիչը, արդեբիլիցի երիտասարդներից մէկն ինքնաբուխ յայտարարութիւններ է արել «Դիմադրութեան ճակատ»-ի եւ Սիոնիստական ​​ռեժիմի դէմ, ինչպէս նաեւ Չալդորանի պատերազմի պատմութեան մասին: Նա ընթացքում յիշատակել է նաեւ  հարեւան երկու երկրներն ու նրանց նախագահների մասին եւ որոշ մեկնաբանութիւններ արել նրանց հասցէին:

Սակայն այս երիտասարդի յայտարարութիւններն անրաձագանգ չթողնւեց պանթուրքիստական քարոզչամեքենայի կողմից՝ այն դարձնելով Բաքու-Թեհրան յարաբերութիւններում լարւած վիճակ ստեղծելու Ալիեւի համար հերթական առիթի:

Նոյն կապակցութեամբ դոկտ. Ահմադ Քազեմին իր կայքէջում հրապարակած յօդւածում գրել է.

««Դիմադրութեան նահատակների» ոգեկոչման արարողութեան ժամանակ Արդաբիլի Մեծ մզկիթում «Աշուրայից Չալդորան, Չալդորանից մինչեւ Յարութիւն»-ը թուրքամէտ էթնիստական ​​շրջանակների եւ Ադրբեջանի Հանրապետութեան թուրքիստական շրջանակների կողմից անարձագանգ չթողնւեց: 

Առաջին հայեացքից այս արձագանգների պատճառը պայմանաւորւած էր այս միջոցառմանը արդաբիլցի երիտասարդներից մէկի յայտարարութիւններով, մինչդեռ այդ արձագանգների արմատները դուրս են արդաբիլցի երիտասարդի յայտարարութիւններից։

Եթէ ​​անգամ խնդրի պատճառը մէկ անձի յայտարարութիւններն են, Իրանի հասարակութեան կարծիքով, որն ընկալողական ու ճանաչողական հարուստ պատմութեան ընթացքում ձեռք է բերել պատմական խորաթափանցութիւն եւ միշտ առաջ է անցնում դիւանագիտական ​​էթիկետի որոշ յաւակնորդներից, թուրքական ու ադրբեջանական շրջանակները չունեն իրաւունք բողոքելու այս կապակցութեամբ , մասնաւորապէս, վարքագծային անցեալի ու էութեան առումով։

Պատճառը պարզ է, տարիներ շարունակ այս երկրներում բարիդրացիութիւնն ու դիւանագիտական ​​յարաբերութիւնները մի կողմ են թողնւել, իսկ փոխարէնը անբարեկրթութիւնը, պետական ​​կառոյցների մակարդակով վիրաւորանքների տարածումը, եւ ատելութիւն տարածող հիւանդ խմբաւորումների միջոցով նրանք  ձեւաւորել են Իրանի դէմ ատելութիւն տարածելու պաշտօնական քարոզչամեքենայ:

Իրանի դիւանագիտական ​​մարմինների լռութիւնից ու պասիւութիւնից՝ նրանք բացայայտ օգուտ քաղելով  շարունակում են վիրաւորել ոչ միայն Իսլամական Հանրապետութեան բարձրագոյն ատեանը, այլեւ խեղաթիւրում, նւաստացնում կամ իւրացնում են այն տարրերն ու պատւաբեր պատմութիւնը, որն ինքնութիւն եւ հպարտութիւն է հաղորդում Իրանի ժողովրդին:

Եթէ ​​անգամ այդ արդեբիլցի երիտասարդի յայտարարութիւնները չլինէին, ապա Կովկասին ու Անատոլիային կայունութիւն հաղորդող վերջին երեք տասնամեակների ընթացքում այլ արդիւնաւէտ գործողութիւնների փորձը, որոնք Իրանն իրականացրել է պատմական կամ կրօնական հարթակներում, կամ նոյնիսկ Ղարաբաղի հարցում, ցոյց են տալիս, որ նման դէպքերում Անկարայի ու Բաքւի շրջանակների կողմից հետեւականօրէն քաղաքական աղմուկ է բարձրացւում: 

Իրականութիւնն այն է, որ նրանք սարսափած են Չալդորանի պատերազմի ու ցուցադրւած պատմական դիմադրութեան պատմութիւնը յիշեցնելու փաստից: 

Հարց է ծագում, թէ ինչու են թուրքական շրջանակները ցաւում այս պատերազմի յիշողութիւնից, մինչդեռ օսմանցիները հրետանու աջակցութեամբ մեծ յաղթանակի հասան Չալդորանի վճռական ճակատամարտում։

Այս հարցի պատասխանը գտնւում է Չալդորանի Հայրենական պատերազմի պատմական, իրանական ինքնութեան դրսեւորման, եւ կրօնական գործառոյթների մէջ:

Չալդորանի ճակատամարտը խիզախութեան եւ դիմադրութեան թատերաբեմ էր իրանցի քաջարի տղամարդկանց ու կանանց, այդ թւում ազերիների, քրդերի եւ թուրքմէնների, ովքեր սեփական կեանքը զոհաբերեցին ի պաշտպանութիւն իրենց հայրենիքի, ապաւինելով իրենց տիրոջը՝ մուսուլման հաւատացեալների սպարապետի Իմամ Ալիի ցուցումներին:

Չալդորանի պատերազմն ապացուցեց, որ իսկական եւ ազնւական ազերիական ինքնութիւնը՝ որպէս «արմատաւորւած եւ բնիկ իրանական ռասա», ոչ միայն պատմական, կրօնական, մշակութային, լեզւական եւ ռասայական առնչութիւն չունի «անատոլիական ոչ բնիկ թուրքական ինքնութեան» հետ, այլեւ Օսմանեան կայսրութեան ներթափանցման դէմ  ամենամեծ արգելքն է։

Թաւրիզի դէմ բազմակի գրոհներից, այդ թւում՝ Չալդորանի ճակատամարտից յետոյ, բարբարոս օսմանցիների յարձակումները, սպանդը եւ թալանը Թաւրիզի ազերիների, հայերի եւ առհասարակ իրանցիների ունեցւածքի, կեանքի եւ պատւի նկատմամբ, իրականացւել են օսմանցի մուֆթիների ֆեթւայով, ցոյց է տալիս, որ իրանցիների այս պատմական գնահատականը ճիշտ էր։ Իրականում Իրանի ազերիները ոչ միայն կապ չունեն այսպէս կոչւած «թուրքական» ընտանիքի հետ, այլեւ խեղաթիւրւած լինելով Անատոլիայի թուրքական ճակատի կողմից,  ամենամեծ պատմական վնասն են կրել այդ բարբարոս ցեղատեսակից եւ օսմանիզմի գաղափարի առաջին զոհերից են։

Տարածաշրջանի եւ միջազգային յարաբերութիւնների ներկայիս զարգացումներում Չալդորանի հերոսամարտի եւ դրա հետեւանքների մասին յիշելը, յատկապէս Արդաբիլի Նահատակաց գերեզմանատանը հանգչող նահատակներին յարգանքի տուրք մատուցելու ընթացքում, աւելի ցաւոտ էր  Անկարայի ու Բաքւում կենտրոնացած շրջանակների համար։ Որովհետեւ պանթուրանիզմի եւ անգլիական մասոնութեան աշխարհաքաղաքական պատկերացումների շրջանակներում նրանք ձգտում են ստեղծել այսպէս կոչւած «թուրքական աշխարհը», իրականացնելու համար «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքը»՝ Սիրիայի, Իրաքի, Հայաստանի, եւ Իրանի մասնատման հաշւին, կամ Ռուսաստանի թրքախօս շրջաններն ու Չինաստանի Սինքիանգը վերածել տեղացիների դիմակայութեան դաշտի:

Անգլիայի այս վստահւած դերի քաղցրութիւնը Թուրքիայի համար այնքանով է, որ բացի 1923 թւականի Լոզանի պայմանագրով հաստատւած ներկայիս պաշտօնական սահմանները գործնականում խախտելուց, այն Թուրքիայի համար ստեղծեց  հնարաւորութիւն՝ զինել եւ վերակազմաւորել «Թահրիր Ալ-Շամ»-ը Սիրիայում, ինչն ինքն էլ էր ճանաչել որպէս ահաբեկչական խմբաւորում:  Այսօր իսլամական աշխարհի հասարակական կարծիքի ու համայն մարդկութեան խղճի առաջ Սիոնիստական ռեժիմի կողմից ռմբակոծւում են սիրիացի ժողովրդի կենսական նշանակութիւն ունեցող պաշտպանական, արդիւնաբերական եւ տնտեսական ենթակառուցւածքները: Այդ ընթացքում Սիրիայի մի մասն էլ օկուպացւել է, եւ ահաբեկւած է սիրիական էլիտը։ Իսկ օսմանեան ժառանգութեան այդ բարբարոս հաւակնորդները խօսում են Սիրիայում յաղթանակի ու յաջողութեան մասին եւ ձգտում այն տարածել Իրաքի ու Եգիպտոսի վրայ օգտագործելով նոյն օսմանեան մոդելը:

Աշխարհաքաղաքական այս նկրտումների, որը կենտրոնացած է այսպէս կոչւած «թուրքական աշխարհի» ստեղծման վրայ, որպէս խոչընդոտներից մէկը՝ «Ադրբեջանա-իրանական ազնւական ինքնութիւնն է»: Ուստի Չալդորանի հերոսամարտի մասին յիշելը, որում փայլում է ազերիների դիմադրութիւնն ու էպիկական արարումը, տխուր ու ցաւոտ է անգլիական պանթուրանիզմի կամակատարների համար։ Նրանք տարիներ շարունակ փորձել են կոտրել այդ մամուր պատնէշը, մերթ վարկաբեկելով Սեֆիաններին, մերթ՝ աղաւաղելով նրանց ինքնութիւնը։ Նոյնիսկ սերիալների արտադրութիւնն Թուրքիայում օրակարգ է մտցւել՝ Ադրբեջանի Հանրապետութեան պետական ​​նաւթային ընկերութեան (SOCAR) փողերով՝ Շահ Իսմայիլ Սաֆաւիի մօտեցումներն ու Չալդորանի պատերազմի արմատները խեղաթիւրելու նպատակով:

Սակայն ժողովրդի ինքնաբուխ գործողութիւնները, ինչպէս Արդաբիլում տեղի ունեցածը, ցոյց տւեց, որ հազարամեայ իրանական ժողովուրդը, պատմական խորաթափանցութեամբ, քաջ գիտակցում է այս հողի թշնամիների դաւադրութիւններին դիմակայելու իր առաքելութիւնը»:

Related Articles

Back to top button