
Երէկ` յունիսի 16-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ սիոնիստական վարչակազմի ահաբեկչական բնոյթի ագրեսիայի շրջանակում, այդ յանցագործ ռեժիմի ռազմաօդային ուժերը թիրախաւորեցին Իրանի ռադիոհեռուստատեսութեան հեռարձակման կենտրոնը` երիցս ի ցոյց դնելով ռեժիմի քաղաքականութեան իրական, վայրագ պատկերը, որը հիմնւած է համակարգւած պետական ահաբեկչութեան վրայ։
Այս յանցագործութիւնը հակասում է զանգւածային լրատւական միջոցների եւ լրագրողների անվտանագութիւնը, անձեռնմխելիութիւնը եւ անխոչընդոտ գործողութիւնն ամրագրող բոլոր միջազգային կանոնակարգերին ու կոնւենցիաներին, եւ Իրանի մեծ ազգի օրինական եւ արդար ձայնը լռեցնելու ակնյայտ փորձ է։
Յատկանշական է, որ այս յանցագործ վարչակազմը լրատւամիջոցներին եւ լրագրողներին թիրախաւորելու մեծ փորձ ունի։ Նշենք, որ Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր, սիոնիստական զինւած ուժերը Պաղեստինում, Գազայում եւ Լիբանանում սպանել են աւելի քան 300 լրագրող, միայն այն բանի համար, որ նրանք փորձել են լուսաբանել պատերազի իրական պատկերը եւ նրանց յանցագործութիւնները։
«Ալիք» օրաթերթը խստիւ դատապարտում է Իրանի դէմ սիոնիստական վարչակազմի ագրեսիան, եւ այդ շրջանակում Ռադիոհեռուստատեսութեան վրայ տմարդի յարձակումը։ Հասկանալի է, որ այդ յանցագործ ռեժիմի համար մեծագոյն վտանգ հէնց ազատամիտ լրատւամիջոցներն ու լրագրողներն են ներկայացնում՝ իրենց սկզբունքային եւ բոլորանւէր աշխատանքով։
Մենք, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Իրանի ռադիոհեռուստատեսութեան գործընկերներին։ Վստահ ենք, որ շարունակելու էք կատարել Ձեր մասնագիտական աշխատանքը ցանկացած, անգամ անյաղթահարելի թւացող պայմաններում, ինչպէս դա արեցիք երէկ` թշնամու յանցաւոր յարձակումից յետոյ։
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր`
Արամ Շահնազարեան եւ խմբագրակազմ
17.06.2025 թ.
Թեհրան