«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակւած ուղերձում շնորհաւորել է աշխարհի բոլոր քրիստոնեաներին, յատկապէս Իրանցի հայրենակիցներին Սուրբ Ծննդեան կապակցութեամբ։
Նա ընդգծել է, որ այս տօնը հիանալի հնարաւորութիւն է յիշելու Յիսուս Քրիստոսի աստւածային ուսմունքները, որոնք կոչ են անում արդարութեան, խաղաղութեան եւ բարութեան։ Նա նաեւ նշել է, որ Իրանը հպարտ է տարբեր կրօնների ու մշակոյթների միջեւ համակեցութեան եւ փոխըմբռնման հարուստ պատմութեամբ, ինչպէս նաեւ բարձր է գնահատում Աբրահամական եւ համաշխարհային կրօնների ընդհանուր ժառանգութիւնը։
Այս ողջոյնն ընդգծում է իրանական ժամանակակից հասարակութեանը բնորոշ խաղաղ գոյակցութեան ոգին եւ տարբեր դաւանանքների նկատմամբ յարգանքը: Այդ մասին յայտնում է ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը։
Ուղերջն X-ում հրապարակւել է Իրանի հայկական եկեղեցիների տեսաերիզի ուղեկցութեամբ։