Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Հերթական զիջումների նախապատրաստական փուլն է»

«ԱԼԻՔ» – «Նախ պէտք է դա փորձաքննութեան ենթարկւի»,- լրագորղների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով, Հայաստան բերւած՝ 4-րդ կարգի ցորենին։ «Երկրորդը՝ պէտք է հասկանանք՝ էդ ցորենը ինչ նպատակով է գալիս։ Ուռճացրել են։ Կարող  է ընդհանրապէս պիտանի չլինի կամ կերի ու այլ նպատակով լինի»,- ասաց պատգամաւորը։

Ըստ Գառնիկ Դանիէլեանի, պէտք է հասկանալ, թէ ինչ նպատակով է թոյլ տրւել ցորենի բերումը․ «Ես ենթադրութիւն ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին։ Դրա մասին Նիկոլ Փաշինեանն անոնսել է՝ տարածքների հետ կապւած՝ ասելով, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պէտք է վերադարձւեն Ադրբեջանին։ Այսինքն, հերթական զիջումների նախապատարաստական փուլն է կազմակերպւում»։

Yerevan.today-ի համաձայն՝ Գառնիկ Դանիէլեանը խօսեց այսպէս կոչւած անկլաւների մասին՝ ասելով․ «Սահմանազատման- սահմանագծման անւան տակ միակողմանի զիջում է արւել։ Այդ օրինակը բազմիցս բերել եմ եւ մէկ անգամ եւս ուզում եմ ասել․ ինչ վերաբերում էր Կիրանց-Ոսկեպար հատւածին, էն ժամանակ ասում էին՝ էս հատւածներց մենք զիջում ենք անում, Բերքաբերից 900 հեկտար ստանալու ենք։ Անցել է բաւականին երկար ժամանակ, որեւէ մի սանտիմետր, որեւէ միլիմետր հող Բերքաբերի լճից այն կողմ ՀՀ-ն չի ստացել։

Ադրբեջանը պատրաստ չէ ՀՀ հետ իրական սահմանագծման-սահմանազատման գործընթաց անել»։

Related Articles

Back to top button