Հայաստանում ԻԻՀ դեսպանութիւնն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի դաւադիր քայլին

«ԱԼԻՔ» – Երեքշաբթի՝ յունիսի 17-ին, Հայաստանում Իրանի Իսլ. Հանրապետութիւնը յայտարարութեամբ է հանդէս եկել, որով անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կասկած առաջացնող դաւադիր գործողութիւններին:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Հաշւի առնելով Երեւանում ԱՄՆ դեսպանութեան 2025 թ. յունիսի 16-ի յայտարարութիւնը, որի որոշ կէտեր առնչւում են Իրանի Իսլ. Հանրապետութեանն ու Հայաստանում իրանական կառոյցներին, տեղեկացնում ենք, որ նշւած յայտարարութիւնը շարունակութիւնն է Ամերիկայի Միացեալ Նահանգների հոգեբանական եւ լրատւական արշաւի՝ ի աջակցութիւն Սիոնիստական ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետութեան տարածքի վրայ անօրինական զինւած յարձակմանը:
Նրանց նպատակը կասկածի եւ վտանգի մթնոլորտ ստեղծելով Հայաստանում իրանական կառոյցների շուրջ, հայ ժողովրդի եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան ու նրա կառոյցների միջեւ եղբայրական, բարեկամական եւ խորացւած յարաբերութիւնների վրայ բացասական ազդեցութեան փորձն է»:
Դեսպանաութիւնը դատապարտելով ԱՄՆ դեսպանութեան այս մոլորեցնող ու միջամտողական քայլը, յիշեցրել է, որ ԱՄՆ-ը երկարամհայ պատմութիւն եւ փորձ ունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործում։ «Ցանկանում ենք յիշեցնել ԱՄՆ դեսպանութեանը, որ նրա մոլորեցնող մեթոդները որեւէ արժէք չեն ներկայացնում մեր բարեկամ եւ հարեւան երկիր Հայաստանում։ Հայաստանի ժողովրդի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ կապը անքակտելի է»,- նւած է յայտարարութեան մէջ: