Սուրէն Սարգսեան. «Ամերիկեան շահերը Սիրիայում շատ յստակ են»

«ԱԼԻՔ» – Սիրիայում ծաւլւող իրադարձութիւնների ֆոնին քաղաքագէտ Սուրէն Սարգսեանն անդրադարձել է Սիրիայում ԱՄՆ շահերի թեմային:
«Ամերիկեան շահերը Սիրիայում շատ յստակ են: Եթէ չխորանանք մանրուքների մէջ, ապա կը տեսնենք հետեւեալ պատկերը.
1. Սիրիայում ներգրաււած էր եւ ռազմական ներկայութիւն ունէր Ռուսաստանը՝ ԱՄՆ հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկաւ:
2. Ներգրաււած էր Իրանը՝ ԱՄՆ հիմնական հակառակորդը, որը նոյնպէս դուրս եկաւ Սիրիայից:
3. Սիրիայից հեռացաւ նաեւ Ասադը, որին նոյնպէս ամերիկացիները համարում էին թշնամական ռեժիմ:
4. Սիրիայում ներգրաււած էր Թուրքիան՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը (վատ դաշնակիցը, բայց միեւնոյնն է դաշնակիցը) որն էապէս մեծացրեց իր ազդեցութեան գօտին: Ի դէպ հէնց Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ջանքերով էր, որ տարիներ առաջ ԱՄՆ ազդեցութիւնը մինիմալիզացւեց այս կոնֆլիկտում:
5. Ներգրաււած էր եւ յստակ շահեր ունէր Իսրայէլը՝ ԱՄՆ թիւ մէկ ռազմավարական դաշնակիցը, որն էլ աւելի մեծ ներգրաււածութիւն կունենայ սիրիական հողում:
Այսինքն այս պահին Սիրիայում ամէնից ազդեցիկ գործօններից են ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ Իսրայէլը, Թուրքիան (իր բոլոր պրոքսիներով), ինչպէս նաեւ քրդերը, որոնք նոյնպէս ԱՄՆ դաշնակիցներն են համարւում:
Իհարկէ այնպէս չէ, որ ամէն ինչ վերահսկողութեան տակ է, բայց գլոբալ հակառակորդներն այս խաղում եւ այս փուլում այլեւս չկան»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: