ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը եւ եւրոպական եռեակը համաձայնւել են շարունակել բանակցութիւնները

«ԱԼԻՔ» – Իրանը եւ եւրոպական երեք երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան համաձայնւել են դիւանագիտական բանակցութիւնները շարունակելու ծրագրի մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում Ժնեւում անցկացւած բանակցութիւնների փուլից յետոյ գրել է իրաւաբանական եւ միջազգային հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին:

Ըստ նրա՝ իրանցի դիւանագէտները Ժնեւում «անկեղծ քննարկումների եւս մէկ փուլ» են անցկացրել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքական ներկայացուցիչների հետ։

«Մենք քննարկել եւ վերլուծել ենք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները, մասնաւորապէս միջուկային հարցերը եւ պատժամիջոցների վերացումը։ Մենք հաստատակամօրէն հաւատարիմ ենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելուն եւ նախընտրում ենք երկխօսութեան եւ ներգրաււածութեան ճանապարհը:

Որոշւել է մօտ ապագայում շարունակել դիւանագիտական ​​երկխօսութիւնը»,- գրել է ԱԳՆ տեղակալը:

Related Articles

Back to top button