ԻՅՊԿ-ն մարտավարական զօրավարժութիւններ է անցկացրել Քերմանում

«ԱԼԻՔ» – Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսը (ԻՅՊԿ) երէկ՝ նոյեմբերի 21-ին, մարտավարական զօրավարժութիւններ է անցկացրել Քերմանում:
Զօրավարժութիւնները տեղի են ունեցել ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Հոսէյն Բաղերիի եւ Բանակի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Աբդօլլռահիմ Մուսաւիի ներկայութեամբ։
Զօրավարժութիւնները անց են կացւել՝ ստուգելու ԻՅՊԿ-ի ցամաքային զօրքերի մարտական եւ պաշտպանական պատրաստւածութիւնը։
Գեներալ Բաղերին բարձր գնահատելով զօրավարժութիւնների ընթացքում ԻՅՊԿ-ի ցամաքային զօրքերի ստորաբաժանումների մարտական պատրաստւածութիւնը՝ նշել է, որ այս զօրավարժութիւնները ԶՈՒ-ի հզօրութեան մի փոքր մասն էր, որ ցուցադրւեց:
«Իրանի զինւած ուժերն իրենց կարողականութիւնն են ցուցադրում մարտի դաշտում։ Իրանի ժողովուրդը պէտք է վստահ լինի, որ զինւած ուժերը դոյզն չափով չեն զլանալու երկրի անվտանգութեան ապահովման հարցում»,- ասել է բարձրաստիճան զինւորականը: