Ծովակալ Սայեարի. «Արեւմտեան Ասիայում ոչինչ տեղի չի ունենայ, միթէ այն, որ գլխաւոր դերակատարը Իրանը լինի»
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի համակարգող տեղակալ ծովակալ Հաբիբօլլահ Սայեարին ընդգծել է. «Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում ոչինչ տեղի չի ունենայ, միթէ այն, որ հիմնական դերակատարը Իրանի Իսլամական Հանրապետութեան սրբազան համակարգը լինի»։
Երիտասարդ լրագրողների ակումբի հետ զրոյցում, ծովակալ Սայեարին ասել է. «Երկրի կարողութիւնը որոշւում է միջազգային համակարգում նրա ազգային հզօրութեան բարձրացումով»։
Parstoday-ի համաձայն՝ Իրանի բանակի համակարգող տեղակալն ասել է․ «Այսօր Իրանի ազգային հզօրութեան բաղադրիչները, յատկապէս ռազմական հզօրութիւնը եւ զինւած ուժերը, գտնւում են այնպիսի դիրքում, որն ապացուցել է Իրանի դերը միջազգային համակարգում»:
«Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում ոչինչ տեղի չի ունենայ, միթէ այն, որ գլխաւոր դերակատարը լինի ԻԻՀ սրբազան համակարգը: Ուստի որքան բարձր լինեն Իրանի հնարաւորութիւններն ու երկրի ռազմական հզօրութիւնը, այնքան դա կարող է նպաստել երկրի դերակատարութեանը միջազգային համակարգում»,-ասել է ծովակալ Սայեարին։
Իրանի բանակի համակարգող տեղակալը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իրեն ներկայացրել է, որպէս միջազգային համակարգում գլխաւոր դերակատար, եւ դա իրագործւել է միասնութեան, համերաշխութեան, եւ ազգային ու յատկապէս ռազմական հզօրութեան բարձրացման շնորհիւ։