Սամուէլ Շահրամանեան. «Արցախի հարցի փակումը վտանգներ է ստեղծում Հայաստանի համար»

«ԱԼԻՔ» – «Այսօր յարգանքի տուրք ենք մատուցում բոլոր մեր հայրենակիցների յիշատակին, ովքեր 5 տարի առաջ ընդունել են Ադրբեջանի հարւածը, որպէսզի մենք կարողանանք կանգնեցնել այդ յարձակումներն Արցախի նկատմամբ»: Սեպտեմբերի 27-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրոյցում ասել է Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը։
Հարցին՝ կարո՞ղ էինք խուսափել պատերազմից՝ նա պատասխանել է. «Տարիներ շարունակ ձեւաւորւած է եղել Մինսկի խումբ, որը զբաղւում էր այդ հակամարտութեան կարգաւորմամբ եւ տարիներ շարունակ լսում էինք, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ։ Ցաւօք, թէ՛ աշխարհում, թէ՛ ամենուր փոխւել են տեսակէտները, իրավիճակը։ Այսօր տեսնում ենք, որ աշխարհում շատ հարցեր լուծւում են ուժի տարբերակով։ Իսկ թէ արդեօք կը կարողանայի՞նք խուսափել պատերազմից՝ հիմա չեմ կարող ասել»։
Հարցին՝ ինչպէ՞ս էք վերաբերւում, այսպէս ասած, Ադրբեջանի հետ խաղաղութեան հաստատմանը, նա արձագանքել է.
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնութիւն, որն ուղղւած է խաղաղութեան, սակայն նշում ենք, որ արցախցիների հարցը պէտք է ստանայ համապատասխան լուծում։ Չի կարող Արցախի հարցը համարւել լուծւած, եթէ արցախցին զրկւած է իր հայրենիքից, գերեզմաններից, սրբութիւններից։ Այսօր այդ հարցի վրայ աչք փակելը մեծ խնդիրներ է ստեղծում։ Այս հարցը պէտք է լուծում ունենայ՝ արժանապատիւ եւ անվտանգ վերադարձի տեսքով»։
Շահրամանեանը նաեւ անդրադարձել է քննադատութիւնների, որոնք յաճախ հնչում են արցախցիների հասցէին՝ «մնայիք, կռւէիք, չգայիք»՝ ասելով.
«Նման արտայայտութիւններ անողներին չենք կարող լուրջ անձնաւորութիւններ համարել»։