Լիլիթ Գալստեան. «Այս իշխանութիւնները մօտ 219 դպրոց փակելու ծրագիր ունեն. սա նշանակում է թշնամու առջեւ բացել երկրի սահմանները»

ՀՀ իշխանութիւնները մտադիր են 15 դպրոց փակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գիւղերում։ Այս մասին Գաւառի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ յայտարարել է պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ նախատեսւում է փակել 219 դպրոց, որոնց մեծ մասը հէնց սահմանամերձ բնակավայրերում են։ «Կարծում եմ՝ կարիք չկայ ձեզ բացատրելու, թէ ինչ նշանակութիւն ունի դպրոցը համայնքի համար»,- յաւելել է պատգամաւորը։
Լիլիթ Գալստեանն ընդգծել է, որ իշխանութիւնները կործանում են այն ամէնը, ինչին ձեռք են տալիս։
«Նոյնիսկ թուրքերն ու թաթար-մոնղոլներն այնպէս չեն վարւել Հայ եկեղեցու հետ, ինչպէս ՀՀ գործող իշխանութիւնները։ Առաջնահերթ կերպով պէտք է վերականգնել ազգային արժէքների վրայ հիմնւած մրցունակ կրթական համակարգը»,- նշել է պատգամաւորը՝ յիշեցնելով, որ ամենաշատ թւով դպրոցները՝ 147 հաստատութիւն, կառուցւել են «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին։



