ԻրանՄիջազգայինՔաղաքական
Պեսկովը՝ Թրամփի որոշման մասին. «ՌԴ-ն մտադիր է շարունակել սերտ յարաբերութիւններն Իրանի հետ»
![](/wp-content/uploads/2025/02/570-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Ռուսաստանը մտադիր է շարունակել սերտ յարաբերութիւնները Իրանի հետ: Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մտադիր ենք շարունակել սերտ յարաբերութիւններն Իրանի հետ, որը մեր գործընկերն է։ Մենք ամենատարբեր ոլորտներում ունենք բազմակողմանի համագործակցութիւն եւ կը շարունակենք ու կը զարգացնենք դրանք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի վրայ «առաւելագոյն ճնշման» քաղաքականութիւնը վերսկսելու՝ Թրամփի որոշման մասին լրագրողների հարցին:
Յիշեցնենք, որ փետրւարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դէմ առաւելագոյն ճնշում գործադրելու մասին՝ միաժամանակ յոյս յայտնելով, որ Միացեալ Նահանգները ստիպւած չի լինի այն յաճախակի գործադրել: