Տիգրան Աբրահամեան. «Մի մարդ, ով արցախցիների համար ճակատագրական պահին Արցախում չի եղել, մարդկանց չի առաջնորդել, այսօր փորձում է փաշինեանական հրահանգներով բարոյալքութիւն քարոզել»

Անվտանգութեան մարմինների կողմից կառավարւող կեղծ հոգեւորականների խումբը, ովքեր Փաշինեանի առանձնասենեակի հիւրախաղերից յետոյ քարոզչական դաշտ են նետւել, բաւականին ստորաքարշ առաքելութիւն են ստանձնել: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Դրանց ասելիքս եւ որակումները շատ են, սակայն դրանք ամբողջութեամբ կը շարադրեմ Մայր Աթոռի համապատասխան որոշումներից յետոյ: Այս մասին հաղորդում է tert.am-ը:
Նկատեցի, որ մարդկանց ասելիքն առաւելապէս Արցախի թեմի դասալիք առաջնորդի մասին է՝ հիասթափութիւնից մինչեւ ոչնչութիւնների դասին հռչակել:
Մի մարդ, ով արցախցիների համար ճակատագրական պահին՝ բլոկադա, ագրեսիա, բռնի տեղահանութիւն, Արցախում չի եղել, մարդկանց չի առաջնորդել, այսօր փորձում է վեհ դիրքերից, փաշինեանական հրահանգներով, բարոյալքութիւն քարոզել:
Ինչ արած, իրենք են ընտրել բարոյական դիակի վերածւելու դերը, պէտք չէ իրենց խանգարել, մէկ է՝ իրենց խօսքն ու դերն արժէք չունի եւ ճիշտ էլ տեղում են յայտնւել»,- գրել է նա։



