Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիդիա Մանթաշեան. «Սրանք կարծեցին, որ Սրբազանին եւ մեզ ձերբակալելով, կալանաւորելով՝ կոտրելու են Հայ ժողովրդի Սրբազան Պայքարը»

«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար» պայքար տելեգրամեան էջում հրապարակւել է ակտիւիստ, քաղբանտարկեալ Լիդիա Մանթաշեանի նամակը «Աբովեան» ՔԿՀ-ից:

«Երբ 1995 թւականին Գարեգին Ա Վեհափառը ձեռնադրում էր Վազգէն սարկաւագ Գալստանեանին, Սբ. Հոգով առաջնորդւելով, նրան անւանակոչեց Բագրատ՝ 1930-ականների ռեպրեսիաների ժամանակ ՊԱԿ-ի բանտում նահատակւած Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարեանի անունով։

Այսօր՝ Հայոց նորանկախ Հանրապետութեան պայմաններում, առաջին անգամ արքեպիսկոպոս են ձերբակալում։

Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարեանին խորհրդային բռնապետական իշխանութիւնը կալանաւորեց։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանին «հայկական» բռնապետական իշխանութիւնը կալանաւորեց։

Սրանք կարծեցին, որ Սրբազանին եւ մեզ ձերբակալելով, կալանաւորելով՝ կոտրելու են Հայ ժողովրդի Սրբազան Պայքարը, որը ո՛չ մենք ենք սկսել, ոչ էլ մենք ենք աւարտելու։ Սա հայ ժողովրդի պայքարն է։

Սա յաւերժական պայքար է՝ յանուն ճշմարտութեան եւ արդարութեան։

Սրբազան Պայքարը շարունակւում է, քանի գոյութիւն ունի գոնէ մէկ արժանապատիւ ՀԱՅ ՄԱՐԴ։

Փառք Քեզ Աստւած, փառք ՔԵԶ

Յաղագս ամենայնի, Տէր, փառք Քեզ։

Լիդիա Մանթաշեան

Աբովեան ՔԿՀ, խուց N2»։

Related Articles

Back to top button