Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխանութեան դէմ ոտնձգութիւնները համարում է «վստահութեան ամրապնդման կարեւոր միջոց»

«ԱԼԻՔ»-«Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դիտւել որպէս Հարաւային Կովկասի տարածաշրջանում վստահութեան ամրապնդման կարեւոր միջոց: Այս մասին յայտնել է Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովը՝ ելոյթ ունենալով Անթալիայի Դիւանագիտական համաժողովի շրջանակում կազմակերպւած պանելային քննարկմանը։ Նա տեղեկացրել է, որ «այս միջանցքը պաշտօնական Բաքւի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման շարունակական գործընթացի տարրերից մէկն է»,- հաղորդել են ադրբեջանական լրատւամիջոցները։

Այսպիսով, Բաքուն հերթական անգամ ցանկութիւն է յայտնել ոտնձգութիւն իրականացնել Հայաստանի ինքնիշխանութեան դէմ, քանի որ խօսում է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ձեռք բերելու ցանկութեան մասին, ինչին դէմ է պաշտօնական Երեւանը։

Լուրը հաղորդում է news.am-ը:

Related Articles

Back to top button