ԵՄ-ն դեռեւս միասնական չէ ռուսական սառեցւած ակտիւները Կիեւին փոխանցելու հարցում

«ԱԼԻՔ» – Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան ղեկավար Կայա Կալասը յայտարարել է, որ ԵՄ անդամ ոչ բոլոր պետութիւններն են աջակցում Արեւմուտքում սառեցւած ռուսական արժութային պահուստները Ուկրաինայի համար փոխհատուցման վարկը ֆինանսաւորելու ծրագրին: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է BBC-ն: Բայց, ըստ նրա՝ ԵՄ-ն փորձում է հնարաւորինս շուտ համաձայնութեան հասնել։
Կալասը կողմ է սառեցւած ռուսական ակտիւների օգտագործմանը փոխհատուցումներ վճարելու համար, որոնք Ռուսաստանը, պատերազմի աւարտից յետոյ, ի վերջոյ վճարելու է Ուկրաինային։
«Եթէ մենք հաշւի չառնենք այս [ռուսական] ակտիւները, ապա, իհարկէ, բեռը կընկնի մեր հարկատուների վրայ»,- յայտարարել է Կալասը։
Անցեալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ արեց Ուկրաինային տրամադրելու 140 միլիարդ եւրօ անտոկոս վարկ մի քանի տրանշերով՝ օգտագործելով Եւրոպական կենտրոնական բանկի աւանդային հաշւում պահւող սառեցւած ռուսական միջոցները։