Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Զուրաբեան. «Փաշինեանի երկրորդ Յովհաննավանքեան ձախողումը նրան միեւնոյն է չի կանգնեցնելու»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանի երկրորդ Յովհաննավանքեան ձախողումը նրան միեւնոյն է չի կանգնեցնելու»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբեանը՝ շարունակելով.

«Աւելին, հասկանալով, որ իր ետեւում ժողովուրդ չկայ, նա սաստկացնելու է ուժային եւ վարչական ճնշումները:

Այսօր (նոյեմբերի 2-ԽՄԲ.) նա լարեց իր ամբողջ մարդահաւաքման ռեսուրսը, բայց ստացաւ աւելի խղճուկ արդիւնք քան անցեալ շաբաթ էր, հրապարակ բերելով բաւականին մարգինալեւ նոյնքան ագրեսիւ զանգւած (եթէ մի քանի հարիւր մարդու մասին կարելի է կիրառել այդ բառը):

Նա կը գերադասէր Մայր Աթոռի գրաւումը կատարել «ժողովրդական շարժումով», զանգւածների օգնութեամբ կարգել «ժողովրդական կաթողիկոս» եւ տապալել Վեհափառին «ժողովրդի պոռթկումով», բայց արդէն ինքն էլ հասկացաւ` իր քարոզչական արշաւանքը տապալւել է: Ժողովուրդ չի կարող սատարել մի գործընթացի, որի նպատակը ամենեւին հոգեւոր առողջացումը չէ, այլ կեղծ, փարիսեցիական պայքար է հայկական ինքնութեան դէմ մարտնչող Փաշինեանի անձնիշխանութեան համար, որը տեղի է ունենում սահմանադրութեան եւ օրէնքների կոպտագոյն խախտումներով եւ սպառնում է մեր քաղաքացիական ազատութիւններին:

Հիմա արդէն ուրիշ ելք չունի քան գործել բռի ոստիկանական մեթոդներով: Պէտք է պատրաստւել դրան»:

Related Articles

Back to top button