Վարդան Ոսկանեան. «Տեսանելի ապագայում սպասւում է ոչ թէ պատերազմ, այլ երկկողմ տեւական եւ ծանր դիւանագիտական աշխատանք»
![](/wp-content/uploads/2025/02/622-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – «Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանիահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկայ այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայէլն, առանց ԱՄՆ-ի լրջագոյն աջակցութեան, չի կարող դիտարկւել Իրանի ախոյեան»: Այս մասին սոցցանցի իր հաթակներում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
Ըստ նրա՝ եթէ մի կողմ թողնեն լրատւական եւ քարոզչական աղմուկը, ապա վաշինգտոնեան հանդիպման մեխն Իրանի մասով այն էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը որեւէ ցանկութիւն չունի Իրանի դէմ պատերազմական գործողութիւններ սանձազերծելու եւ այս առումով «կանաչ լոյս» չի տալու Նեթանիահուին։
«Առկայ բոլոր խնդիրների վերաբերեալ զարգացումներն, ըստ ամերիկեան կողմի դիրքորոշման, ընթանալու են բացառապէս երկկողմ՝ Իրան-ԱՄՆ, ձեւաչափով։
Թէ ինչպիսի ընթացք կունենան դրանք, այլ խնդիր է, սակայն մի բան պարզ է՝ տեսանելի ապագայում սպասւում է ոչ թէ պատերազմ, այլ երկկողմ տեւական եւ ծանր դիւանագիտական աշխատանք»,- գրել է Վարդան Ոսկանեանը։