Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սեւակ Յակոբեան. «Զօրավարժութիւններ, էներգետիկ եւ պաշտպանական ծրագրեր տարածաշրջանում, իսկ Երեւանում՝ իհարկէ փառատօն»

«ԱԼԻՔ» – YerevanToday-ի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը տելեգրամեան իր ալիքում անդրադարձել է Հայաստանին առնչւող վերջին մէկ շաբաթւայ լրահոսին:

Նա գրել է.

«6 լուր եմ կարդում.

1․ Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի եւ Ռումինիայի էներգետիկ համակարգի օպերատորները համատեղ ձեռնարկութիւն են ստեղծել Ադրբեջանից Վրաստանով եւ Սեւ ծովով դէպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակներում:

2․ Ռուսաստանն ու Իրանը պայմանաւորւել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ:

3․ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը հռչակագիր են ստորագրել իրենց ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան խաթարմանն ուղղւած քայլերի դէմ համատեղ գործողութիւններ ձեռնարկելու մասին:

4․ Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետութեան սահմանից մի քանի կիլոմետր հեռու, Թուրքիան եւ Ադրբեջանը 15-օրեայ մեծածաւալ զօրավարժութիւն են արել:

Եւ յաջորդ երկուսը.

5․ Հայաստանը, Գերմանիան, Բելգիան եւ Չեխիան Երեւանում գարեջրի օրեր կանցկացնեն:

6․ Նիկոլ Փսշինեանն Ամերիկայում ցոյց է տւել Խաղաղութեան խաչմերուկ նախագիծը ինչ-որ Ատլանտեան խորհրդի մասնակիցներին։

Ոչ մէկ չգիտի՝ էդ Ատլանտեան խորհրդի իմաստ, ովքե՞ր են, ի՞նչ կապ կարող են ունենալ մեր տարածաշրջանի գործընթացների հետ։

Չի հանդիպել Թրամփին, Ռուբիոյին, ոչ մի լուրջ մարդու։ Միայն մի հատ սելֆի անելու հնարաւորութիւն է կորզել փոխնախագահի հետ։

Էդ էր, ժողովուրդ։

Աւելի մանրամասն՝ առաջիկայում կանդրադառնամ»:

Related Articles

Back to top button