Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հերթը հասաւ զինանշանին

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի զինանշանն արտացոլում է տարածքային պահանջներ հարեւանների նկատմամբ

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի ԱԳ նախարարութիւնը յայտարարել է, որ Պաշտօնական Բաքուն օրինական իրաւունք ունի Հայաստանից փոփոխութիւններ պահանջել իր Սահմանադրութեան մէջ, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»: Հաղորդում է Tert.am-ը:

 «Դա մնում է վերջնական խաղաղութեան ստորագրման առանցքային պայման»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադէն:

Հաջիզադէն նշել է, որ Փաշինեանի յայտարարութիւնները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրութեանը մոլորեցնելու հերթական փորձ են:

«Նոյնիսկ Հայաստանի Սահմանադրութեան 21-րդ յօդւածում նշւած Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարեւանների նկատմամբ»,- ասել է նա։

Related Articles

Back to top button