
Թեհրանի տարբեր հատւածներում բնակիչները լսել են մի քանի պայթիւնի ձայն։
«ԱԼԻՔ»-ի լրագրողի հաղորդմամբ՝ առաջին պայթիւնները լսւել են Թեհրանի կենտրոնում, որին յաջորդել են մի քանի այլ պայթիւնների ձայներ։
Սկզբնական տեղեկութիւնների համաձայն՝ մի քանի հրթիռ է խոցել Թեհրանի Համալսարանի մօտակայքում գտնւող փողոցը եւ Ջոմհուրի պող. շրջակայքը։
Պայթիւնի ձայներ են լսւել նաեւ Թեհրանի հիւսիս-արեւելեան հատւածներում։
Նախօրէին օտարերկրեայ աղբիւրները հաղորդել էին ԱՄՆ-ի եւ Իսրայէլի համատեղ յարձակման մասին, ինչը պայթիւններից անմիջապէս յետոյ հաստատւեց Իսրայէլի կողմից, այն ներկայացնելով՝ իսրայէլական կողմի նախայարձակ լինելու գործողութիւն:



