Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արմէն Աշոտեան. «Մոսկւա-Բաքու յարաբերութիւնների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ. Նիկոլի օրօք մենք ոչ միայն չենք կարող օգտւել այս զարգացումներից, այլեւ այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից»

«ԱԼԻՔ» – «5 հարց՝ Արմէն Աշոտեանին» հեռակայ զրոյցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկեալ Արմէն Աշոտեանը դարձեալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Ի՞նչ է կատարւում Ոուսաստան-Ադրբեջան յարաբերութիւններում, եւ ինչպէ՞ս Հայաստանը կարող է օգտւել դրանից»:

Արմէն Աշոտեանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Մոսկւա-Բաքու յարաբերութիւնների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ։ Ակնյայտ էր, որ Ալիեւն օգտագործելու է Նիկոլի հակառուսականութիւնը Մոսկւայից բարեհաճ վերաբերմունք եւ բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նոյնիսկ աւելի, քան Փաշինեանը։

Ռուսական շրջանակները կուլ էին տւել այս խայծը, եւ փորձագիտական շրջանակներում նոյնիսկ քննարկում էին Հայաստանը որպէս ռազմավարական դաշնակից Ադրբեջանով փոխարինելու հեռանկարը։ Իրականում սա Էրդողանի քաւորութեամբ Ալիեւ-Փաշինեան համատեղ օպերացիան է Ռուսաստանին Հարաւային Կովկասից վերջնական դուրս մղելու համար։

Եթէ 2015-ի նոյեմբերին ՌԴ նախագահը Սիրիայում թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումն անւանեց «դանակի հարւած՝ թիկունքից», ապա Ալիեւի պահւածքը Մոսկւայի հանդէպ հանգիստ կարող է կոչւել «հարւած՝ գօտկատեղից ներքեւ»։

Պատասխանիցս ակնյայտ է, որ Նիկոլի օրօք մենք ոչ միայն չենք կարող օգտւել այս զարգացումներից, այլեւ այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից»։

Related Articles

Back to top button