Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Ոսկանեան. ««Այլընտրանքը պատերազմ է» խօսոյթը դարձել են հանրութեանը սարսափի մէջ պահելու գործիք»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանն տելեգրամային իր ալիքում անդրարադրձել է ՀՀ գործող իշխանութիւնների՝ հանրութեանը պատերազմով վախեցնելու մարտավարութեանը:

 «Երբ այս կամ այն հերթական զիջումն է արւում Բաքւի բարբարոսական վարչախմբին՝ որպէս «հիմնաւորում», յաճախ բերւում է, իբր, անխոցելի հետեւեալ, այսպես կոչւած, փաստարկը՝ «ի՞նչ է, պատերա՞զմ էք ուզում, այլընտրանքը պատերազմն է»։

Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, թէ «պատերազմ» բառը պէտք է դառնայ սեփական հանրութեանը սարսափի մէջ պահելու գործիք։

Այս անմիտ խօսոյթն առաջ մղողներին պէտք է հարց տրւի՝ իսկ ինչո՞ւ 2020 թւականից վեր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանը պատրաստ չէ դրան, կամ, պատկերաւոր ասած, առնւազն չի դարձել այնքան փշոտ, որպէսզի նրան կծել ցանկացողը գոնէ մտածի լնդերի անդադար եւ տեւական արնահոսութեան մասին»,- գրել է նա:

Related Articles

Back to top button