ՄիջազգայինՔաղաքական
Սիրիան BRICS-ին միանալու յայտ է ներկայացրել

«ԱԼԻՔ» – Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին եւ համապատասխան դիմում է ուղարկել։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին՝ առանց յստակեցնելու, թէ երբ է ուղարկւել դիմումը:
«Մենք շատ շահագրգռւած ենք BRICS-ին միանալու հարցում: Մենք գրաւոր հարցումներ ենք ուղարկել կազմակերպութեանը միանալու համար»,- ասել է դիւանագէտը՝ «Հիւսիսային Կովկաս. նոր աշխարհառազմավարական հնարաւորութիւններ» ֆորումի շրջանակներում։