Ալիեւը СОР29 գագաթնաժողովում պարծեցել է Լեռնային Ղարաբաղի օկուպացմամբ
Ինչպէս եւ պէտք էր սպասել, ՄԱԿ-ի СОР29 խոշոր միջոցառման անցկացումը Բաքւում Ադրբեջանի իշխանութիւններն ընկալել են որպէս Լեռնային Ղարաբաղի եւ մարդկայնութեան դէմ յանցագործութիւնների անվերապահ աջակցութիւն։
«Ադրբեջանին հնարաւորութիւն է ընձեռւել ընդունել СОР29-ը մօտ 200 երկրների միաձայն որոշմամբ։ Դա մեր երկրի հանդէպ յարգանքի նշան է եւ նշանակում է մեր ակտիւ դերի գնահատում միջազգային ասպարէզում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին, ելոյթ ունենալով СОР29 գագաթնաժողովի բացման արարողութեանը Բաքւում։
Արարողութեանը ներկայ է եղել ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիու Գուտերէշը, որը խիստ անհանգստացած է կլիմայական փոփոխութիւններով։ Յատուկ գլխաւոր քարտուղարի ականջների համար Ալիեւը յայտնել է հետեւեալը. «Չորս տարի առաջ մենք տօնեցինք պատմական յաղթանակը երկրորդ ղարաբաղեան պատերազմում։ Մէկ տարի առաջ մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանութիւնը ՄԱԿ-ի Կանոնադրութեան, միջազգային իրաւունքի եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համապատասխան,, որոնք 30 տարի մնում էին թղթի վրայ։ Մենք ինքներս կատարեցինք այդ բանաձեւերը։ Վերականգնեցինք միջազգային իրաւունքը, արդարութիւնը եւ վերջ դրեցինք հայկական օկուպացիային»։
Եւ քանի որ Ադրբեջանը ոչ էկոլոգիական ածխաջրածինների խոշոր մատակարար է, Գուտերէշը եւ Բաքու եկած քաղաքական ողջ բոմոնդը հանգիստ նայում էր, թէ ինչպէս է Ալիեւը ամբիոնից օկուպացիան «ազատագրում» անւանում, իսկ էթնիկ զտումները՝ «արդարութիւն»։
News.am