Արաղչի. «Համաձայնութիւնը պահանջում է փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած կամք ու անկեղծութիւն, ինչը պակասում է ԱՄՆ-ին»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Իրանը պատրաստ է փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած բանակցութիւններին, սակայն վստահ չէ այն հարցում, որ ԱՄՆ-ը եւս նոյնն է ցանկանում:
Արաղչին Լիբանան կատարած այցի շրջանակներում մասնակցել է նաեւ իր հեղինակած գրքի շնորհանդէսին, որտեղ յիշեցնելով 12-օրեայ պատերազմի ընթացքում իսրայէլա-ամերիկեան համատեղ ագրեսիայի մասին, նշել է, որ ԱՄՆ-ը միջազգային հանրութեանը շեղելու համար շարունակ բանակցութեան կոչերով է հանդէս գալիս, մոռանալով, որ հէնց բանակցութիւնների ընթացքում է իրականացւել միջուկային օբիեկտների վրայ նրանց յարձակումները, ինչը փաստացի այլ այլ բան է վկայում:
ԱԳ նախարարը յիշեցրել է Վենեզուէլլայի դէպքերի մասին եւ նշել, որ սխալ հաշւարկների արդիւնքում նրանք սպասում էին Թեհրանում նոյնը կատարւի ինչ Կարակասի հետ տեղի ունեցաւ: «Այնուամենայնիւ, պատրաստ ենք փոխադարձ յարգանքի հիման վրայ բանակցութիւննրով ձեռք բերւած համաձայնագրի, ինչի հարցում կասկածում ենք, որ ԱՄՆ-ին եւս նոյնն է ցանկալի»-, ընդգծել է նա:
Աւելի ուշ, նա «Ալմէնար»-ին տւած հարցազրոյցում նշել է, որ Նեթանիահուն շարունակում է տարածաշրջանի երկրներին սպառնալ իր հերթական նկրտումների՝ «Մեծ Իսրայէլ»-ի նախագծի մասին խօսելով, ինչի հարցում տեսաւ Իրանի եւ Լիբանանի օրինակելի դիմադրութիւնը:
Արաղչին անդրադառնալով Լիբանանի զարգացումներին եւ այդ ֆոնին Թեհրան-Բէյրութ յարաբերութիւնների արմատներին նշել է, որ թէեւ ԱՄՆ-ը եւ Իսրայէլը շարունակում են ջանք գործադրել սէպ խրելու տարածաշրջանի կայունութեանն ուղղւած բոլոր յարաբերութիւնների մէջ, սակայն Իրանի եւ Լիբանանի տնտեսական փոխգործակցութեան հեռանկարներն այլ բան են վկայում. «Իսկ Իրանի պատւիրակութեան կողքին մեծ թւով առեւտրականների ներկայութիւնը այդ փաստի վառ օրինակն է»,-ընդգծել է նա:
Յիշեցնենք, որ ԱԳ նախարարը պաշտօնական այցով հինգշաբթի մեկնել էր Լիբանան եւ հանդիպումեր ունեցել Լիբանանի նախագահի, վարչապետի, եւ իր գործընկերոջ հետ:



