Հայաստան - ԱրցախՔաղաքական
Հոկտեմբերի 1-ը՝ Արցախի համար համազգային աղօթքի օր
Հայաստանում եւ Սփիւռքի բոլոր եկեղեցիներում յատուկ արարողութիւն եւ աղօթք հնչեց

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում եւ Սփիւռքի բոլոր եկեղեցիներում յատուկ արարողութիւն եւ աղօթք հնչեց:
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս բերւեցին տարբեր սրբութիւններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ փոխադրւեցին՝ մարդկանց օրհնութիւն, ուժ եւ զօրութիւն փոխանցելու համար:
Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետութեամբ յատուկ արարողութիւն կատարւեց նաեւ Մայր Աթոռում:
«Alphanews.am»