Հայաստան - Արցախ
Ստեփան Դանիէլեան. «Հրաժարական չտալով գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական օկուպացիայի վտանգի առջեւ է կանգնեցրել»
«ԱԼԻՔ» – Ըստ միջազգային կարգի, եթէ օրինական իշխանութիւնը վտանգի մէջ է գտնւում, ապա կարող է այլ երկրի զինւած կոնտինգենտ հրաւիրել ներքին թշնամիներից պաշտպանւելու համար։ Այս մասին ըստ News.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:
Նա, մասնաւորապէս նշել է. «Ալիեւի յայտարարութիւնն, ի պաշտպանութիւն գործող ռեժիմի, այս տեսանկիւնից է պէտք դիտարկել։
Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական (իմա՛ թուրքական) օկուպացիայի վտանգի առջեւ է կանգնեցրել։
Այս յայտարարութիւնը նաեւ ցոյց է տալիս, թէ ովքեր են գործող ռեժիմի իրական հովանաւորները։
Մենք պէտք է մտնենք իրաւական դաշտ եւ գործող վարչապետը պէտք է օրինական կարգով հրաժարական տայ, հասկանալով, որ ինքն այլեւս անընդունելի է, իր ժամանակը սպառւել է»: