Հայաստան - Արցախ

Գառնիկ Դանիէլեան. «Մարդիկ կան, որոնք հասկանում են, որ սա հնարաւորութիւն է իրենց համար»

«ԱԼԻՔ» – «Եթէ կան առաջարկներ, որոնցից կը շահի շարժումը, մեր դռները բաց են դրա առջեւ: Երբեք առողջ քննադաութիւններից ու մտքերից չենք խուսափել»:  «Սրբազան պայքար. Փաշինեանի հեռացման ճանապարհը» թեմայով քննարկմանն ասել է ՀՀ ԱԺ պատգամաւոր եւ շարժման ներկացուցիչ Գառնիկ Դանիէլեանը:

Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա Դանիէլեանը յայտնեց, որ գործընթացը շարունակւում է:

«Հիմա ստեղծւել է իրավիճակ, որն իշխանութիւնների ներսում է բազմաթիւ խնդիրներ առաջացնում: Յետոյ՝ ամէն օր անում ենք կարեւոր արձանագրումներ: Երէկ (մայիսի 28) Եւրոխորհրդարանի պատգամաւորը դատապարտել  է այս ամէնը: Դրսում էլ է պրոցեսներ գնում, որը որ ցոյց է տալիս՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Բոլորից շատ մենք ենք ուզում, որ շարժումը շատ արագ հասնի նպատակին եւ Նիկոլ Փաշինեանն էլ իշխանութիւն չլինի: Երկու ամիս շարունակ պայքար ենք տանում, բայց այս իշխանութիւններն աջակցութիւն են ստանում թուրք-ադրբեջանական տանդեմից: Բացի դրանից, հասկանում ենք, որ այս մարդիկ բազմաթիւ յանցագործութիւններ են կատարել, որոնց համար պատասխանատւութեան են ենթարկւելու: Ընդունենք այն փաստը, որ ամուր կառչած են աթոռներից»,- ասաց Դանիէլեանը:

Նրա խօսքով՝ որքան մեծանում է ճնշումն, այդքան իշխանութեան մօտ աւելանում են խնդիրները:

«Այս ընթացքում բազմաթիւ մարդիկ են մօտեցել, որոնք ՔՊ-ականների բարեկամներ են, մօտ ազգականներ, որոնք ասել են, որ հանդիպումներ են ունեցել եւ որոշակի ինֆորմացիա են մեզ փոխանցել: Մարդիկ կան, որոնք հասկանում են, որ սա հնարաւորութիւն է իրենց համար»,- ասաց նա:

Related Articles

Back to top button