Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Թաթոյեան. «Բակօ Սահակեանին, Ռուբէն Վարդանեանին եւ միւսներին դատում են, որովհետեւ չհրաժարւեցին հայ լինելուց»

«Միասնութեան թեւեր» նախաձեռնութեան ղեկավար Արման Թաթոյեանը գրում է.

Ադրբեջանում դատեցին Ռուբէն Վարդանեանին, Բակօ Սահակեանին եւ մեր միւս հայրենակիցներին ու շարունակում են նրանց պահել բանտերում, որովհետեւ նրանք հայ են, որ ապրում էին Շուշիում եւ Ստեփանակերտում։ Վաղը նոյն հիմքով կը փորձեն դատել մեզ, որովհետեւ հայ ենք եւ ապրում ենք Մարտունիում ու Գիւմրիում, Արարատում ու Երեւանում։

Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի վերաբերեալ դատավճիռները հրապարակւեցին ճիշտ նոյն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինեանն ու Իլհամ Ալիեւն Աբու Դաբիում միասին «խաղաղութեան մրցանակ» էին ստանում։

Կառավարութիւնը շաբաթներով չի կարողանում ձեւակերպել դիրքորոշում սեփական քաղաքացիների նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռների վերաբերեալ։

Պետութեան լռութիւնն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշաւորութիւն է եւ ո՛չ էլ դիւանագիտութիւն։ Դա ոչ միայն ամօթալի վախկոտութիւն է ու խայտառակութիւն, դա աւելի վատ է։ Դա քայլ է դէպի ինքնաոչնչացում։

Մենք ունենք գործիքներ, որոնցով կարող ենք պայքարել մեր հայրենակիցների համար»։ Այս մասին հաղորդել է News.am-ը:

Related Articles

Back to top button