Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՄԵԾ ԽԱՂԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ

ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղ կարգաւորման վերաբերեալ համատեղ հռչակագիր են ստորագրել: Ալիեւը նման արդիւնքներն անւանել է «պատմական ձեռքբերում Ադրբեջանի համար»: Իր հերթին Հայաստանի վարչապետը խաղաղութեան համաձայնագրի նախաստորագրումը որակել է որպէս «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոր դարաշրջանի բացում, որը հիմնւած է մեր երկրների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան լիակատար յարգանքի վրայ»: Միեւնոյն ժամանակ, մերձաւորարեւելեան մի շարք փորձագէտներ կարծում են՝ նախեւառաջ ադրբեջանական կողմին յաջողւել է յաջողութեամբ փոխարկել յարաբերութիւններն Իսրայէլի հետ, որը զգալի դեր է խաղացել «վաշինգտոնեան սցենարի» իրականացման գործում:

Հրէական համայնքն Ադրբեջանում ապրում է աւելի քան երկու դար։ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ նրա անդամները արտագաղթեցին Իսրայէլ, եւ այդ ժամանակից ի վեր Իսրայէլը դարձաւ առաջին երկրներից մէկը, որը ճանաչեց Ադրբեջանի անկախութիւնը, իսկ աւելի ուշ դրան որոշակի մարդասիրական օգնութիւն ցուցաբերեց: 21-րդ դարի սկզբից ի վեր Իսրայէլը դարձել է Ադրբեջանի խոշոր ռազմական գործընկերը եւ իր ռազմական ակադեմիաներում պատրաստել է իր բազմաթիւ սպաների: Իր հերթին, Ադրբեջանն օգնեց Իսրայէլին ստեղծել իր պաշտպնական արդիւնաբերութիւնը, որն անշեղօրէն աճում է Կովկասեան տարածաշրջանում: Երկու երկրների միջեւ բացառիկ յարաբերութիւնների մասին վերջին վկայութեան մէջ ադրբեջանցի հետազօտող Ֆուադ Շահբազովն ասում է՝ հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ Իսրայէլի վրայ միջազգային ճնշումն ուժեղանում էր, Բաքուն աջակցում էր հրէական պետութեանը նաւթի մատակարարմանը, ինչը նրան օգնեց խուսափել էներգետիկ ճգնաժամից, իսկ աւելի ուշ նրան թոյլ տւեց միջնորդի դեր խաղալ մի կողմից Իսրայէլի, միւս կողմից` Սիրիայի եւ նոյնիսկ Թուրքիայի միջեւ: Թուրքիան, որը Ադրբեջանի դաշնակիցն է եւ շարիաթի կառավարութեան աջակիցը, աջակցում է ադրբեջանական այդ ալիքին, թէեւ, կարծես թէ, դրան անմիջական մասնակցութիւն չի ունենում:

Ադրբեջանական SOCAR-ը բաժնեմաս ունի իսրայէլական «Թամար» ծովային գազի հանքավայրում։ Այն համարւում է Թուրքիայի խոշորագոյն օտարերկրեայ ներդրողը, ինչպէս նաեւ պայմանագրեր է կնքել Իրանի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի որոշ երկրների հետ, ինչպիսիք են Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Ընկերութիւնը ունի նաեւ պայմանագրեր Սաուդեան Արաբիայի հետ. այսօր Բաքուն ակնկալում է քաղել իր նոր դերի պտուղները` կապւած Սպիտակ տանը իր եւ Հայաստանի միջեւ պատմական համաձայնագրի ստորագրման հետ:

Ալիեւի պահանջներից մէկը Հայաստանի Սահմանադրութեան մէջ փոփխութիւններ կատարելն էր` Լեռնային Ղարաբաղի մասին բոլոր յիշատակումները վերացնելու համար: Նրա պահանջներից է նաեւ տրանսհայկական տրանսպորտային զարկերակի` «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումը, որը միացնում է Ադրբեջանի մայրամուտը դէպի ծով ելք չունեցող Նախիջեւանի անկլաւին։ Հայաստանը դժկամութեամբ էր մասնակցում նախագծին, քանի որ մտավախութիւն ունէր, թէ ով է վերահսկելու այն։

Այժմ ԱՄՆ-ը նոր մանրամասներ է յայտնել գործարքի վերաբերեալ: Նախագիծը կը կոչւի «Թրամփի անւան խաղաղութեան եւ բարգաւաճման միջազգային երթուղի» (TRIPP) եւ կը դառնայ առանցքային ենթակառուցւածքային օղակ: «Զանգեզուրի միջանցքի»-ը դիտարկւում է որպէս բացակայող օղակ, այսպէս կոչւած, Միջին միջանցքում` Ադրբեջանի տարածքով Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի հետ կապող երթուղում։ Համաձայնագրով նախատեսւում է՝ աշխատանքային խմբերն առաջիկայ ամիսներին անյապաղ ձեռնամուխ կը լինեն ճանապարհային քարտէզի դրոյթների լիարժէք իրակնացման աշխատանքներին: Սպասւում է՝ յաջորդ շաբաթ կը սկսւեն պաշտօնական բանակցութիւններն այն մասին, թէ ամերիկեան որ կառոյցներն են կառավարելու տարանցիկ երթուղին:

Սպիտակ տանը, այլ ոչ թէ Կրեմլում հանդիպման անցկացման փաստը կարելի է գնահատել որպէս Անդրկովկասում Մոսկւայի դիրքերի թուլացման ազդանշան եւ տարածաշրջանում արագացող աշխարհաքաղաքական տեղաշարժեր եւ շահերի հատում։ Թրամփի ձեռքբերումը յուլիսին միջնորդութիւնն էր, երբ նա օգնեց Կամբոջային եւ Թաիլանդին բանկցութիւնների բերել: Յունիսին նա նշել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութեան եւ Ռուանդայի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը ԱՄՆ-ի միջնորդութեամբ Օվալաձեւ գրասենեակում: «Մի քանի ամսւայ ընթացքում մեզ յաջողւել է խաղաղութեան հասնել Հնդկաստանի եւ Պակիստանի, Իսրայէլի եւ Իրանի, Կոնգոյի եւ Ռուանդայի եւ եւս մի քանի երկրների միջեւ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը յունիսին կայացած միջոցառման ժամանակ:

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումը, ըստ աղբիւրների՝ կարող է ԱՄՆ – ի համար ամրագրել «Զանգեզուրի միջանցքի»-ի` ռազմավարական տրանսպորտային միջանցքի բացառիկ իրաւունքները, որտեղ գլխաւոր շահառուն Թուրքիան է, որը յաջողութիւնների է հասնում բառացիօրէն ոչնչից:  

Iarex.ru  
Ռուսերէնից թարգմանեց՝ ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԸ

Related Articles

Back to top button